Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարի պաշտոնական էլեկտրոնային փոստին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված նամակները հրապարակելու օրենսդրական պահանջ չկա

Դեկտեմբեր 26,2018 18:20

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հայտարարություն էր տարածել այն մասին, որ Բնապահպանության նախարարությունն իրենց հարցումն անպատասխան է թողել և չի տրամադրել նախարարի էլեկտրոնային փոստին Ամուլսարի ծրագրի վերաբերյալ փորձագետի ուղարկած կարծիքը։

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նախարարի պաշտոնական էլեկտրոնային փոստին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված նամակները հրապարակելու օրենսդրական պահանջ չկա,  առավել ևս, երբ ուղարկված նյութի մեջ որևէ նոր դրույթ չի եղել, որը նախկինում բազմիցս հրապարակված ու ներկայացված չլիներ նույն փորձագետի կողմից։

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31