Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է ԼՂ կարգավորման հստակ ժամկետներ նշել

Դեկտեմբեր 26,2018 17:54

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն բան կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծման համար, բայց հրաժարվել է կոնկրետ ժամկետներ նշել:

«Մենք ժամանակային շրջանակներ չենք դնում, մշտապես հանդես ենք գալիս շուտափույթ կարգավորման օգտին և դրա համար կձեռնարկենք բոլոր միջոցները»,- ասել է Զախարովան:

Ընդ որում, նա կարգավորման ժամկետներ չի նշել՝ նկատելով, որ «պատմությունը երկարատև է, հակամարտությունը՝ ձգձգված»:

«Բայց ինչ կախված է ռուսական կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում միջնորդ, և որպես երկիր, որը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ունի ընդհանուր պատմություն, ընդհանուր անցյալ, անհրաժեշտ ամեն բան կանի»,- ասել է Զախարովան:

https://www.youtube.com/watch?v=MDIuYFLHQk4

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31