Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Համահարթեցումը սասանում է հանրային համերաշխությունը. ուղերձ ՀՀ վարչապետին

Դեկտեմբեր 26,2018 17:50

Սույն դիրքորոշումն ի պաշտպանություն պրոգրեսիվ եկամտային հարկի 2018թ. դեկտեմբերի 25-ին ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ամբողջական տեքստը կարող եք ներբեռնել ստորև զետեղված հղումով։

Փաստաթուղթը Քաղաքական դիսկուրս հանդեսի խմբագրակազմի անդամ Վահրամ Սողոմոնյանի կողմից 2018թ. աշնանն անցկացված փաստահավաք ուսումնասիրության և տարբեր երկրների փորձի գնահատման արդյունքն է։ Բացի փաստական և վերլուծական նյութից, ուսումնասիրության արդյունքում կապ է հաստատվել նաև Մակեդոնիայի ֆինանսների նախարարի, Վրաստանի, Սլովակիայի և Գերմանիայի փորձագիտական և քաղաքական շրջանակների հետ, որոնք առնչվել են համահարթեցված եկամտահարկի բացասական հետևանքներին կամ փորձում են վերստին անցում կատարել պրոգրեսիվ համակարգի և պատրաստ են իրենց փորձառությունը կիսել հայ գործընկերների հետ։

Սույն փաստաթղթում ներկայացված փաստերն ու հիմնավորումները ցույց են տալիս, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող 23 տոկոսադրույքով համահարթ եկամտային հարկը`

— մեծացնում է տնօրինվող եկամուտների անհավասարությունը, ստեղծում է նոր սոցիալական անարդարություն և դրա լուծումը տեղափոխում պետբյուջեի
վրա,

— բևեռացման արդյունքում լուրջ մարտահրավերներ է ստեղծում տնտեսական աճի համար (տես՝ ներառական աճի մասին կցված աղբյուրները),

— մերժում է պրոգրեսիվ վերաբաշխումը, բայց մյուս կողմից հանգեցնում է հակառակ վերաբաշխման` ի օգուտ բարձր վաստակողների և ի վնաս ցածր
վաստակողների, ինչն ավելի է սրվելու սպառման հարկերի բարձրացման դեպքում,

— հանգեցնում է բյուջետային միջոցների զգալի կորուստների` բացասաբար ազդելով կրթական, առողջապահական և սոցիալական ծախսերի վրա,

— սասանում է անապահով և միջին խավերի հանրային համերաշխությունը և հանգեցնում քաղաքացիների կողմից հարկերի վճարման մոտիվացիայի թուլացման։

Մանրամասն հիմնավորումները կգտնեք ամբողջական փաստաթղթում`

Դիրքորոշում հարկային քաղաքականության մասին — Վահրամ Սողոմոնյան (pdf)

Քաղաքական դիսկուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31