Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան․ Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին

Դեկտեմբեր 26,2018 17:39

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հերթական անգամ ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին՝ բանակցելով նաև Արցախի հետ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Ինքնորոշումը նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել։

ՀԳ Իրականում նման հայտարարություն, իհարկե, առաջին անգամ չէ, որ լսում ենք, և հայ ժողովրդի դիրքորոշումը այս հարցի շուրջ ևս վաղուց հայտնի է Արցախի անվտանգությունը չի կարող ապահովվել Ադրբեջանի կազմում որևէ մակարդակի ինքնակառավարման շրջանակներում։

https://www.facebook.com/1st.deputy.primeminister/photos/a.1371791359525991/2178297125542073/?type=3&theater

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Արարատ Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31