Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղից սերված ԱԺ պատգամավորության ռեյտինգային 2 թեկնածու կար, եւ ոսկեպարցիները դեկտեմբերի 9-ին ակտիվորեն մասնակցեցին ընտրություններին: Սակայն Ոսկեպարում ցուցակային 743 ընտրողներից քվեարկությանը մասնակցեց 413 հոգի:
Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ իրենց գյուղում հաշվառված մոտ 300 հոգի վաղուց բնակվում է Ռուսաստանում, մեծամասամբ՝ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, որը ոսկեպարցիները կատակով Նոր Ոսկեպար են կոչում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ