Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն ապստամբության անհրաժեշտություն է տեսնում

Դեկտեմբեր 26,2018 14:52

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ ներկայում էլ ՀՀ-ում ապստամբության անհրաժեշտություն կա, քանի որ, իր բնորոշմամբ, քաղաքական համակարգը չի փոխվել: «Այն շարունակում է լինել բռնապետական: Դա դատարաններում էլ է երեւում: Անկախ դատարաններ չենք տեսնում: Չկա մենաշնորհներից ազատված քաղաքական համակարգ»,-լրագրողների հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց Զարուհի Փոստանջյանը:

Թե դատարանների անաչառության եւ իշխանության կողմից միջամտության ինչ օրինակներ կարող է թվարկել, Զարուհի Փոստանջյանը նշեց. «Բոլորն էլ գիտեն այդ մասին: Եթե գործադիր իշխանությունն է ընդունում, որ նման գործառույթներ են արել, ապա շարունակում ենք ապրել բռնապետության մեջ»:

Նկատառմանն ի պատասխան, թե՝ «տպավորություն չեք թողնո՞ւմ, որ քաղաքական գործընթացից դուրս մնալու պատճառով նեղացածի կարգավիճակ ունեք», Զարուհի Փոստանջյանն ասաց. «Չեմ կարծում…իմ ասածն իրականություն է, ոչինչ չի փոխվել մեր երկրում: Իշխանության ներկայացուցիչները կրկնում են նախորդների արատավոր երեւույթները: Նախորդ իշխանությունների բռնապետությանը գնահատական չի տրվել: Եթե նախորդների Սահմանադրությունն ես «հագնում», ուրեմն՝ շարունակում ես նրա գործունեությունը»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում հիմա էլ կան քաղբանտարկյալներ, օրինակ՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Պավլիկ Մանուկյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Դու ուղղակի հեռու մնա քաղաքականությունից ի սեր Աստծո

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31