Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանն ուզում է «Սասնա ծռերի» պաշտպանը լինել. «Սմբատը եւ Արմենը չպետք է կալանքի տակ լինեն»

Դեկտեմբեր 26,2018 14:37

«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստին այսօր ներկա էր նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ ցանկանում է խմբի անդամների իրավունքները պաշտպանել եւ արդեն ունի փաստաբանական գործունեություն իրականացնելու լիազորություն, բայց մանրամասների մասին առաջիկայում կհայտարարի:

«Սովորական ընթացք ունի դատավարությունը, արտառոց բան չեմ տեսնում, բայց պնդում եմ, որ Սմբատին եւ Արմենին եւս պետք է ազատել կալանքից»,-համոզմունք հայտնեց նա:

Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը ոստիկանների սպանության համար են մեղադրվում, Փոստանջյանն ասաց. «Մինչեւ մարդու նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը՝ կալանքը բացառիկ միջոց պետք է լինի, որի համար անհրաժեշտ չափորոշիչները ներկայումս չկան: Ես մեղադրանքի հետ էլ համամիտ չեմ, այն օրինական չէ»:

Ապա Զարուհի Փոստանջյանը հստակեցրեց, որ նպատակ ունի պաշտպանել կալանքի ներքո գտնվողներին. «Նպատակն է՝ արդարացնել եւ իրական մեղավորներին պատժել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31