Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը «Տեսակետ» ակումբում ընդգծեց, որ Բյուրական գյուղը աշխարհի ամենահայտնի գյուղն է:
«Այդպիսի գյուղ երեւի գոյություն չունի, որի անունն այդքան տարածված լինի: Պարզվում է Բյուրականը մտնում է աշխարհի 10 խոշորագույն քաղաքների ցանկի մեջ, որտեղ ամենահաճախն են տեղի ունեցել միջազգային գիտաժողովներ: Այդ ցանկում են Փարիզը, Հռոմը, Պեկինը, Վիեննան, Ռիո դե Ժանեյրոն, Պրահան եւ այլ խոշոր քաղաքներ: Բյուրականը, որը գյուղ է…»,- ուրախությամբ փաստեց Արեգ Միքայելյանը:
«Զարմանալի է, բայց նաեւ փաստ է այն, որ միջազգային գիտաժողովների թվով մտնում ենք այդքան հայտնի բնակավայրերի ցանկը»,-ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը wikipedia.org-ից