Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Խորհրդարանը Փաշինյանին ենթակա է լինելու այնպես, ինչպես ՀՀԿ և ՀՅԴ մեծամասնությամբ խորհրդարա՞նն էր ենթակա Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

Դեկտեմբեր 26,2018 13:12

Խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը դե յուրե ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը, որը միակ առաջնային ներկայացուցչական մանդատի կրողն է: Ըստ այդմ՝ երբ խոսում ենք Նիկոլ Փաշինյանի «հագով» սուպերվարչապետության մասին, մենք պետք է մի հարցի պատասխանենք՝ խորհրդարանը Փաշինյանին ենթակա է լինելու այնպես, ինչպես ՀՀԿ և ՀՅԴ մեծամասնությամբ խորհրդարա՞նն էր ենթակա Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ խորհրդարանի նոր մեծամասնությո՞ւնն էլ լինելու է նախկին մեծամասնության նման «կուսակցական հոր» ստվերի ներքո գործող միավոր, թե՞ այդուհանդերձ, նոր խորհրդարանի նոր մեծամասնությունը գործելու է այլ տրամաբանությամբ և հետևաբար չի լինելու վարչապետի ենթակա, պահելու է իր վերադաս դիրքը, առաջնային մանդատի կրող միավորի արժանապատվությունն ու քաղաքական կշիռը:

Այստեղ է բուն հարցը, և այդ հարցի պատասխանն է, որ պետք է ստանալ՝ հասկանալու համար, թե սուպերվարչապետության մասին խոսելիս որքանով գործ ունենք նախկին համակարգից եկող իներցիայի հետ, և ինչքանով է, որ իրավիճակը այսօր էլ պրակտիկորեն կարող է մտահոգիչ դառնալ, եթե արդեն այդպիսին չէ: Խնդիրն այն է, որ եթե մենք ստանում ենք պատասխան, թե ինչպիսի խորհրդարանական մեծամասնության հետ ենք գործ ունենալու՝ կամակատա՞ր, մեկ մարդու ձեռքի շարժումով քվեարկո՞ղ, թե՞ հարցեր տվող, ընդդիմացող, սկզբունքային քաղաքական միավորի հետ, ապա հայտնվում ենք բոլորովին այլ տրամաբանության ներքո: Եթե խորհրդարանը նախկին մեծամասնության նման լինելու է մեկ մարդու կամակատար, ապա արդյո՞ք մեծ նշանակություն ունի սուպերվարչապետ է այդ մեկ մարդը, թե՞ պարզապես վարչապետ, եթե միևնույն է՝ խորհրդարանական մեծամասնությունը չի կատարելու իր գործառույթը: Այդ դեպքում արդեն իսկ տեղի է ունենում քաղաքական համակարգային շեղում և խեղում:

Եթե իշխանության թիվ մեկ կրողը չի կատարում իր համարժեք գործառույթը, այդտեղից խնդիրն արդեն իսկ սկսվում է, և դրանից հետո, թող ամենևին տարօրինակ ու զարմանալի չհնչի, սուպերվարչապետության դրական ու բացասական կողմերը դառնում են հարաբերական ու խառնված: Եթե խորհրդարանի մեծամասնությունը կատարում է իր համարժեք քաղաքական և օրենսդիր գործառույթը, մնում է իր դիրքին ու դերին հարիր, ապա այս դեպքում ակնառու է, որ սուպեր է վարչապետությունը, թե ոչ, միևնույն է՝ որոշողը մեծամասնությունն է, իսկ վարչապետն ու կառավարությունը՝ հաշվետու:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31