Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մինչեւ 2022 թ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 26,2018 12:55

Հայաստանի շախմատի ֆեդերացիայում դեռ հեղափոխության չի եղել։ Քաղաքական փոփոխություններից հետո ֆեդերացիայի նախագահի պաշտոնը շարունակում է զբաղեցնել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Ֆեդերացիայի նախագահության եւ խորհրդի կազմում են Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գործարար որդին Միսակ Բալասանյանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանը։

Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի հնաբնակներից է: Նա ֆեդերացիան նախագահում է դեռ 2004-ից։ Վերջին անգամ այս պաշտոնում վերընտրվել է 2017 թ.՝ հինգ տարի ժամկետով։ Այսինքն՝ մինչեւ 2022 թ. ֆեդերացիան դեռ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը։ Եթե նա շարունակի ղեկավարել մինչ 2022-ը, կստացվի, որ 18 տարի շարունակ ֆեդերացիայի նախագահը նա է լինելու։

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու ցանկություն չունի։ Ինչպես փոխանցեցին ֆեդերացիայից՝ նրանք եւս չեն ցանկանում, որ Սերժ Սարգսյանը լքի այդ պաշտոնը։ Մասնավորապես, շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք Սարգսյանը շարունակելու է ղեկավարել կառույցը, պատասխանեց, որ մեր հարցը կոռեկտ չէ։ «Ֆեդերացիան գործում է, նորմալ աշխատում է, խնդիրը ո՞րն է։ Նա մինչեւ 2022 թ, ֆեդերացիայի նախագահն է»,- ասաց Լպուտյանը եւ տեղեկացրեց, որ Սարգսյանը այցելում է ֆեդերացիա, հանդիպում է խորհրդի կազմի հետ եւ մասնակցում է ժողովներին։

Շախմատի ֆեդերացիայի անդամ Աղասի Ինանցն էլ տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը ֆեդերացիայի նախագահի կարգավիճակով մասնակցում է աշխատանքներին, լինում է նաեւ կառույցում։ «Ֆեդերացիայի նախագահը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա տեղյակ է ֆեդերացիայի անցուդարձից։ Կանոնակարգի համաձայն՝ նա մասնակցում է խորհրդի նիստերին եւ ժողովներին։ Մի քանի օր առաջ շախմատի տանը հանդիպել է գրոսմայստերների հետ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Պետք է շտապ փոխել ֆեդերացիայի կազմը, քանի որ հայկակական շախմատը հետընթաց է ապրում:Այդպես էլ չկարողացան օգտագործել Արոնյանի տաղանդը: Քանի որ չկա ընդհանուր համախմբված աշխատանք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31