Երջանկության համաշխարհային զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 129-րդ հորիզոնականը: Հայաստանը հնարավոր 10 միավորից հավաքել է 4.3 միավոր:
Ամենաերջանիկ երկրների ցանկը գլխավորում են Ֆինլանդիան (7.6), Նորվեգիան (7.6) և Դանիան (7.6):
Տարածաշրջանի երկրներից ամենաերջանիկը Թուրքիան է՝ 74-րդ հորիզոնական, Ադրբեջանը 87-րդ տեղում է, Իրանը՝ 106, Վրաստանը Հայաստանից մեկ հորիզոնական բարձր է (128): Ռուսաստանը վարկանիշային աղյուսակում 59-րդ հորիզոնականում է:
Ընդհանուր առմամբ վարկանիշային աղյուսակում տեղ է գտել 156 երկիր: Ամենադժբախտ երկրներն են Բուրունդին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ