Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Պահանջում են համբուրել Ստալինի քայլած տեղերը

Դեկտեմբեր 26,2018 11:30

Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույց էին անում՝ «Навеки с Россией» պաստառներով ու կեցցե՛ Ռուսաստանը կոչերով՝ ընդդեմ մեր երկրում հակառուսական տրամադրություններ ստեղծողների: Նրանք բողոքում էին, որ Երեւանի քաղաքապետարանը բյուջեի հաշվին ուզում է աշխատողներին անգլերեն սովորեցնել: Երբ ասացինք, որ մի նեղվեք, ռուսերեն էլ են սովորեցնելու, կոմունիստներից մեկը բորբոքվեց՝ ասելով, թե ինձնով զբաղվելու են չեկիստները: Նա պահանջում էր, որ համբուրենք Ստալինի քայլած տեղերը, ասում էր, թե «երեք շաքարաքլորով ծախված եմ», երբ մի քիչ ավելի կրքերը թեժացան, արդեն հայտարարում էին, որ էս երկրում տեղ չունենք, քանի որ էս երկիրը կառուցել են կոմունիստները, ու եթե չենք հասկանում Կոմկուսի ու Ռուսաստանի արժեքը՝ դատապարտված ենք:

Կոմկուսի անդամներից մեկի խոսքով՝ «Պահանջում ենք մեր ռուս եղբոր նկատմամբ հարգանքը պահեք տեղը: Մեր բողոքն այն է, որ որոշ հայեր, եթե իրենք հայեր են կոչվում, ռուս ժողովրդին ուզում են անպայման վիրավորած լինել, իսկ այդ վիրավորանքի համար ես նրանց բոլորի ականջները կկտրեմ»:

Կարդացեք նաեւ:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.12.2018     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31