Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մայր ու որդու էին սպանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դեկտեմբերի 23-ի ժամը 21.30-ից դեկտեմբերի 24-ի ժամը 10.30-ն ընկած ժամանակահատվածում սուր կտրող-ծակող գործիքով սպանել են 57-ամյա տղամարդու և 87-ամյա կնոջ»:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրել է. «Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի 27 ամյա երիտասարդ: Ոստիկանությունը հաղորդում է. «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է: Հանգամանքները պարզելու ուղղությամբ»:
Մենք այսօր եղանք Բերդ քաղաքում, իմացանք, որ Բերդ քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է, երբ փորձել է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանով լքել Հայաստանը: Մեր տեղեկություններով՝ երիտասարդը տոկոսով վարկ է վերցրել սպանվածներից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ