Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Ծատուրյանի անեկդոտը՝ մշակույթի նախարարությունը լուծարելու մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2018 22:11

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, անդրադառնալով մշակույթի նախարարությունը լուծարելու մասին մտադրությանը, մի անեկդոտ պատմեց․ «Հայկական ռադիոյի մի հին անեկդոտ կա, ադրբեջանցիներն ասում են՝ էս հայերին ինչի՞ է պետք ջըրփըրկ վարչություն, ծով չունեն, Հայկական ռադիոն ասում է, իսկ ադրբեջանցիներին ինչի՞ է պետք մշակույթի նախարարություն, մշակույթ չունեն։ Ես էլ ասում եմ՝ քիչ-քիչ գալիս, հավասարվում ենք ադրբեջանցիներին։

Այս անեկդոտը գրել էի իմ ֆեյսբուքյան էջում, շատ արձագանքներ եղան, ի զարմանս ինձ՝ շատ-շատ մարդիկ ասին՝ ո՞ւմ է պետք մշակույթի նախարարություն, այսինքն դեմ են, բայց մի կազմակերպություն պատասխանեց, ասելով՝ ոչինչ չհասկանալով էդ ինչի՞ եք բոլորդ պրոֆեսոր դարձել, պարոն Ծատուրյանը ոչ թե ասում է փողոց դուրս եկեք, այլ ուրիշ հարցադրումներ է դնում։ Ֆեյսբուքը համատարած տարբեր և անհեթեթ կարծիքների հավաքածու է։

Ուրիշ հարց է, որ նախարարությունն իսկապես այնպես չի աշխատում, որ գոհ լինենք, ուրեմն պետք է ինչ-որ ծրագրեր իրականացնել, նոր ձևի կառավարման համակարգ ստեղծել, որպեսզի նախարարությունը սկսի իր ֆունկցիան իսկապես կատարել»։

Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի ասելով էլ, իր համար կարևոր է, որ մշակույթի նախարարության լուծարումից չտուժվի արվեստն ու մշակույթը։

«Ես չեմ կարող ասել, եթե մշակույթի նախարարություն չեղավ, ուրեմն կտուժվի և չեմ ասում, որ սխալ է։  Ինձ համար կարևոր է մշակույթի նախարարությունը չտուժվի՝ կլինի ինչ-որ կառույց, կմիացվեն, շատ կարևոր է, թե մշակույթի գործիչներն ինչ են անում, եթե մշակույթի նախարարությունը կա, ի՞նչ են անում մշակույթի գործիչները։ Ես չեմ կարծում, թե ռեժիսորի համար, եթե մշակույթի նախարարություն չեղավ, ինքը չի կարող բեմադրություն անել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31