Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մանասյան. «Ես այդ տգետներին մի բան ասեմ՝ ԱՄՆ-ում մշակույթին աջակցելու համար տարեկան 60 միլիարդ են տալիս»

Դեկտեմբեր 25,2018 21:12

Այսօր հանրային խորհրդի անդամները քննարկեցին «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին նախագիծն, ըստ որի նախատեսվում է մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների միավորումներն այլ գերատեսչությունների հետ:

Քննարկումը տեղի ունեցավ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի եւ կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հարցերի նորաստեղծ հանձնաժողովի համատեղ նիստում։

Նիստի մասնակիցները դեմ են այս օպտիմալացմանը: Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Գեւորգ Մկրտչյանն ասաց, որ սփյուռքը մարդկային մեծ ռեսուրս է եւ պետք ունենալ հստակ ռազմավարություն, թե ինչ խնդիրներ կան սփյուռքի տարբեր շերտերում, ասենք՝ ՌԴ-ի սփյուռքում, ԱՄՆ-ի սփյուռքում:

Մկրտչյանի խոսքերով՝ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների միավորումից առաջ պետք է հանրային քննարկում լինի, եւ ռազմավարություն՝ տվյալ նախարարությունն ինչ դեր ունի:

Մանրամասները՝ տեսանյութում

Մկրտչյանի խոսքերով՝ « 2 միլիոն դոլար բյուջե է պետք, որպեսզի սփյուռքի նախարարության գործունեությունն ապահովվի, եւ 90 աշխատակից կա: Այս աշխատակիցներն ի՞նչ են անելու օպտիմալացումից հետո: Եթե մենք հայրենադարձության կոչ ենք անում, ապա ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով ենք դա ապահովելու, եթե նախարարություն չլինի»:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մանասյանն ասաց՝ «Նրանք, ովքեր ասում են, թե մշակույթի նախարարություն պետք չէ, ու օրինակ են բերում ԱՄՆ, ես այդ տգետներին մի բան ասեմ՝ ԱՄՆ սենատն ամեն տարի մշակույթին աջակցելու պետական ծրագիր ունի ու 60 միլիարդ է տրամադրում: Թող մեզ մոտ չլինի նախարարություն, բայց թող 6 միլիարդ տա»:

Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի անդամ Գուրգեն Սիմոնյանն էլ նկատեց՝ երկար տարիներ քաղաքացիական ծառայության ոլորտում աշխատակիցներ կան, որոնք քրտնաջան աշխատանք են կատարել, իսկ այսօր կանգնած են աշխատանքը կորցնելու փաստի առջեւ: Սիմոնյանի խոսքերով՝ ՀՀ-ն պետք է ունենա մշակույթի նախարարություն, որպես առանձին գերատեսչություն, իսկ սփյուռքի նախարարության գործառույթները պետք է մոնիթորինգի ենթարկվի, եւ այդ գործառույթները փոխանցվի ԱԳՆ-ին.«Եթե սփյուռքի նախարարությունում կան պաշտոնյաներ, որոնք կարող են թվերով հիմնավորել, որ այն պետք է գործի, ուրեմն պետք է պայքարեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոնյան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն էլ նկատեց՝ մշակույթի նախարարությունը չի անում այն, ինչ պետք է, այն պետք է ռազմավարություն մշակույթի, եւ միայն ֆինանսների հարցը չէ.«Մշակույթի նախարարություն, որպես առանձին կառույց պետք է, բայց ոչ այն գործառույթներով, որ եղել է: Մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի պետական մշակութային քաղաքականությամբ: Հեռուստատեսությամբ մեր մանուկներին թունավորում են վատ հաղորդումներով, եթե լիներ մշակութային քաղաքականություն, խնդիրը՝ կկարգավորվեր»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31