Լրահոս
Օրվա լրահոսը

850 հազար եվրոն ջո՞ւրն է ընկնելու, եթե պարզվի, որ տրանսպորտային ցանցի նոր նախագիծը պիտանի չէ

Դեկտեմբեր 25,2018 17:41

Եթե պարզվի որ տրանսպորտային ցանցի նոր նախագիծը պիտանի չէ, այդ գումարները ջո՞ւրն են ընկնելու: Այսօր Երեւանի ավագանու նիստում հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Արման Աբովյանը:

Նախքան պարոն Աբովյանի հարցը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի միջեւ բավականին բուռն բանավեճ տեղի ունեցավ տրանսպորտի նոր ցանցի ներդնել-չներդնելու վերաբերյալ:

Ի պատասխան, Հայկ Մարությանը Արման Աբովյանին ասաց, որ այդ հարցն ինքն էլ է ուղղել միջազգային խորհրդատուին եւ պարզվել է  հետեւյալը. «Եթե պարզվի, թե ում մեղավորությունն է, քաղաքապետարանի՞, թե՞ այդ ընկերության, որ այսպիսի շեղումներ կան այս պահին, եթե մեղավորությունն ընկերությանն է, այսինքն՝ ճիշտ չի կատարել, առաջ չի նայել, իրենք պետք է, բնականաբար, իրենց հաշվին անեն, եթե ոչ՝ ապա քաղաքապետարանի: Եվ իրենք քաղաքապետարանը չեն դիտարկում որպես նախորդ իշխանություններ, ներկա իշխանություններ, իրենց համար քաղաքապետարանը միասնական է, որն իրենց պատվիրել է նախագիծ, որն իրենք պետք է ներկայացնեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31