Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Վստրեչի ապեր»-ի գործով դատական նիստերը ցանկանում են դռնփակ անցկացնել․ «Ա1+»

Դեկտեմբեր 25,2018 17:23

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի եւ Գարեգին Իսկանդարյանի գործով դատական նիստը։

Արամ Վարդանյանը  մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգումը կազմակերպելու, ղեկավարելու մեջ։

Իսկ Գարեգին Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2017թ․ հուլիսի17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմակետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել է Մամիկոն Բագրատունուն։

Մինչ նիստի մեկնարկը,  Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը արգելեց լրատվամիջոցներին իրենց լուսանկարել։ Այնուհետեւ  Արամ Վարդանյանը՝ Վստրեչի ապերը,  լեզվակռիվ ունեցավ գործով անցնող վկաներից Սուրեն Զոհրաբյանի հետ, որն տուժող Մամիկոն Բագրատունու հայրն է։

Արամ Վարդանյանի  պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց  գործը անցկացնել դռնփակ կարգով, քանի որ  գործի նյութերում կան տվյալներ, որոնք վերաբերվում են անձանց կյանքին, անձնական անձեռնմխելիության իրավունքին, մարդու արժանապատվությանը։ Դատարանն այդ  միջնորդության լուծումը հետաձգեց։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31