Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Դժվար թե Բաքուն համաձայնի Արցախի մասնակցությանը՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի մասնակցության պայմանով». Լ. Ալավերդյան

Դեկտեմբեր 25,2018 16:46

Օրերս «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովը, որը պաշտոնավարում էր մոտ տասը տարի, հեռացվեց: Նրան փոխարինեց Թուրալ Գյանջալիեւը, որը մինչ այդ Ադրբեջանի ԱԳՆ-ում էր աշխատում: Հիմնական եւ պաշտոնապես դեռ որեւէ հաստատում չստացած ազդակն այն է, որ Ադրբեջանը գուցե համաձայնի, որպեսզի Արցախը ներգրավվի բանակցային գործընթացում, բայց պայման դնի՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» եւս պետք է կողմ հանդիսանա: ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ այդ սցենարը քիչ հավանական է:

«Միաժամանակ՝ հիշեցնեմ հետեւյալը: Կան Հեյդար Ալիեւի կողմից ստորագրված նամակներ, որոնք ուղարկված էին Սամվել Բաբայանին: Դրանցում գրվում էր՝ «командующему фронта…»: Այսինքն, եղել են իրավիճակներ, երբ Ադրբեջանի նախագահն ուղիղ կապի մեջ է մտել Արցախի գլխավոր հրամանատարի հետ եւ նրան որպես կողմ դիտարկել, բայց Իլհամ Ալիեւի քաղաքականությունն այսօր այլ է»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման համոզմունք հայտնեց Լարիսա Ալավերդյանը:

Նա գտնում է, որ այս փուլում Ադրբեջանի կողմից նշյալ հնարավոր առաջարկի հավանականությունը փոքր է. «Իսկ եթե այն լինի, ինչ-որ խարդախ բան տեղի կունենա: «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» մոտեցումը նահանջի դիրքորոշում է, որը, սակայն, կարող է մեր դեմ լավ օգտագործվել: Արդյունքում միջազգային հանրությունը կհամաձայնի, որ պարտադիր չէ՝ կարգավիճակի հարցը հենց այսօր հաստատել: Այդ սկզբունքը սխալ է եւ տարածաշրջանի անվտանգության դեմ է ուղղված: Եթե ՀՀ նոր իշխանությունները համաձայնեն դրան, ապա կջնջեն երեսուն տարվա պայքարը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/325577451377303/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31