Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կոմունիստները սպառնում են ՌԴ դեսպանատան մոտ՝ ով ռուսներին բան ասի՝ ականջները կկտրենք. «Էդ կոնչիտաներն են ասում»

Դեկտեմբեր 25,2018 16:36

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մի խումբ քաղաքացիներ՝ Նարինե Մկրտչյանի ու Նարինե Դիլբարյանի նախաձեռնությամբ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով ռուսական ռազմաբազայի հետ կապված կանոնադրություն մշակել, որտեղ հստակ սահման կլինի պատասխանատվության եւ այդ ռազմահենակետային միավորման զինծառաողներն այլեւս վտանգ չեն սպառնա Գյումրիի խաղաղ բնակչության համար:

Նրանց բողոքի ցույցից հետո ՌԴ դեսպանատան առջեւ ցույցի դուրս եկան Կոմունիստական կուսակցության անդամները՝ գոռալով՝ «Պահանջում ենք մեր ռուս եղբոր նկատմամբ հարգանքը պահեք տեղը: Մեր բողոքն այն է, որ որոշ հայեր, եթե իրենք հայեր են կոչվում, ռուս ժողովրդին ուզում են անպայման վիրավորած լինեն, իսկ այդ վիրավորանքի համար ես նրանց բոլորի ականջները կկտրեմ»:

Մեր դիտարկմանը, որ ցուցարարները ռուս ժողովրդի դեմ ոչինչ չունեին, ՌԴ-ի քաղաքականության վերաբերյալ են խոսել, զոհերի մասին են խոսել՝ կոմունիստները հակադարձեցին, թե՝ «Ռուսաստանի քաղաքականությունը պրո-հայկական է: Էդ սարքում են՝ ռուսական ռազմաբազայի համար: Էդ կոնչիտաներն են ասում: Մենք ռուս ազգին հարգել ենք, հարգում ենք, պիտի հարգենք»:

Մի կոմունիստ էլ բողոքեց, թե՝ «ինչի՞ եք քաղաքականացնում էդ հարցը, հայն էլ է սպանում, հայ տաքսու վարորդը տարավ մի կնոջ վիզը կտրեց, բա ինչի՞ չեք ասում: Ի՞նչ կապ ունի, որ սպանել են, ուրեմն ռուս ժողովո՞ւրդն է մեղավոր, որ զոհ է լինում»: Մեկ այլ կոմունիստ սկսեց վիճել, թե՝ 3 մլն հայ ՌԴ-ում է ապրում, մոռանո՞ւմ եք, մեկ ուրիշն էլ ասաց՝ հալալ ա, ռուսներին, որ էսքան պրովոկացիաներից հետո թողում են հայերին՝ Ռուսաստանում աշխատեն:

Կոմունիստ պապիկները հիշեցին, թե ինչեր են Հայաստանում ասել ռուսների վերաբերյալ՝ սկսած Վազգեն Մանուկյանից, նրանք հպարտանում էին՝ Արեւելյան Հայաստանը ո՞վ ազատագրեց, ո՞վ ձեռք մեկնեց՝ ռուսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Կոմունիստ պապիկներ չեն, հարգելի լրագրող, այլ ՀՀ քաղաքացիներ։ Հասկանում եմ, որ այսօր մոդայիկ է դարձել պրոարևմտյան արժեքներին տուրք տալը, բայց Հայաստանը երբեք Արևմուտք չի եղել ու չի լինելու։ Ուղղակի քարտեզին պետք է ավելի հաճախ նայել։
    Այն, ինչ կոմունիստական կուսակցությունն է արել Հայաստանի զարգացման համար, ոչ մի կուսակցություն դեռևս չի արել։ Եթե արել է, խնդրում եմ, հոդված տպեք, ուշադրությամբ կկարդանք։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31