Հարգելի համաքաղաքացիներ,
Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն:
Տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11:00-ից մինչև 15:00-ն կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ:
Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն