2019 թվականին 20 տոկոսով կամ 500 ՀՀ դրամով ավելանալու են ոչ կենցաղային եւ խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարները՝ 2500 դրամից դառնալով 3000 դրամ։ Այսօր Երեւանի ավագանու նիստին այս մասին հայտարարեցին քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը ներկայացնելիս:
Հայկ Մարությանը նիստին հայտարարեց, որ տարեկան մինչեւ 58,3 միլիոն շրջանառություն ունեցող կազմակերպությունների համար կգործեն տուրքերի հին դրույքաչափերը:
2019 թվականին նախատեսվել են նաեւ նոր տեղական վճարներ, մասնավորապես՝ Երեւանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվել է 1500 ՀՀ դրամ, քաղաքաշինական գործունեության եւ բարեկարգման նպատակով հատկացման մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը՝ 49300 ՀՀ դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ