«Արցախում լարված եւ արհեստական վիճակ էր, քանի որ հայաստանյան փոփոխությունների ալիքը չէր հասել այնտեղ: Ուշ լինի՝ նուշ լինի. փոփոխությունն Արցախում անհրաժեշտություն էր»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արցախում տեղի ունեցած պաշտոնանկություններին, ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը:
ՊԲ արդեն նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության մասին էլ նա նշեց. «Գուցե մենք ներքին տեղեկատվություն ունենք նրա հեռացման պատճառների մասին, բայց ճիշտ կլիներ, եթե պատճառը լիներ հրապարակային: Ժողովուրդը պետք է իմանա, թե ինչու նա հեռացվեց, նա պատահական մարդ չէ»:
Ժիրայր Սեֆիլյանը հավելեց. «Կուզենայի, որ այդ հեռացումը լիներ բանակում եղած թերությունների հետեւանք, ոչ թե այն, ինչ մենք լսում ենք: Մեր հորդորն է Փաշինյանին՝ ինչ սկսվել է, ամբողջացրեք, քանի որ ժողովուրդը դրան է սպասում: Բակո Սահակյանի հետ անձնավորված խնդիր չունենք, բայց ժողովրդի պահանջն այն է, որ Արցախում արմատական փոփոխություն լինի»:
https://www.facebook.com/aravot.am/videos/279164009441757/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(Լուսանկարում՝ Ժիրայր եւ Թորոս Սեֆիլյանները, Ալեք Ենիգոմշյանը)