Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Իրաքահայերը՝ Փաշինյանին. «Վերանայեք Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշումը»

Դեկտեմբեր 25,2018 14:06

Սփյուռքահայ մի շարք գործիչներ այսօր բողոքի ցույց էին անում ՀՀ սփյուռքի նախարարության շենքի դիմաց՝ դժգոհելով կառավարության որոշման նախագծից, համաձայն որի՝ Սփյուռքի նախարարությունը լուծարվելու է: «Սփյուռքի նախարարությունն այն օղակն է, որն իրաքահայերին ճիշտ ճանապարհ ցույց տվեց, օգնեց խնդիրները լուծել: Չեմ ասի, թե բոլոր հարցերը լուծվել են, բայց Սփյուռքի նախարարության դերը մեծ է: Այս տասը տարում գործակցել եմ նախարարության հետ եւ տեսել եմ այն մեծ նպաստը, որը կառույցը տվել է իրաքահայերին՝ թե ՀՀ-ում, թե բուն Իրաքում»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչ Վարանդ Պետրոսյանը:

Նա համաձայն չէ կարծիքների հետ, թե Սփյուռքի նախարարությունը կարող է գործել նաեւ որպես, օրինակ, կոմիտե՝ Արտաքին գործերի նախարարության կազմում. «ԱԳՆ-ն ոչ բոլոր երկրների հետ ունի դիվանագիտական կապեր, իսկ Սփյուռքի նախարարությունը սփյուռքի բոլոր հայկական համայնքների հետ կապ ունի»:

Պետրոսյանն ընթերցեց իրաքահայ համայնքի նամակը, որում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կոչ է արվում վերանայել Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշումը. «Այս կառավարությունը միայն ՀՀ-ինը չէ, այլ ողջ սփյուռքինը: Պահանջում ենք վերանայում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31