Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայությունների վճարներն էլ բարձրացան, բայց կսուբսիդավորվեն քաղաքացիների համար

Դեկտեմբեր 25,2018 13:31

Երեւանի ավագանին այսօր քննարկման էր դրել տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայությունների վճարները:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այս փոփոխության նպատակը երաժշտական դպրոցներում դասաժամերն ավելացնելն է, որն էլ կբարձրացնի ուսուցման որակը, ուսուցիչների աշխատավարձերը: Նախագիծը հավանության արժանացավ:

Ըստ նախագծի, երաժշտական դպրոցների գործիքային բաժիններում ուսուցման վճարը ավելանալու է 2800 դրամով, կերպարվեստինը՝ 300 դրամով, երգեցողությանը՝ 4300 դրամով: Պարարվեստինը կավելանա 2000 դրամով, թատերարվեստինը՝ 700 դրամով:

Ըստ հարցը զեկուցողի, ծառայությունների ավելացված վճարները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից, այսինքն՝ քաղաքացիները վճարելու են նախկին դրույքաչափերով նախատեսված վճարները։

Այս պահի դրությամբ այդ դպրոցներ է հաճախում 8124 երեխա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31