Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրքերը կբարձրանան. «Իմ քայլը» կողմ քվեարկեց նախագծին. «Լույսն» ու ԲՀԿ-ն՝ դեմ

Դեկտեմբեր 25,2018 13:08

Այսօր տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը Երեւանի ավագանու նիստում ընդունվեց բավականին թեժ մթնոլորտում:

Այդ նախագծով նախատեսվում է մի շարք տուրքերի բարձրացում, ինչը արդեն քանի օր է՝ բիզնեսի շրջանում դժգոհություններ է առաջացրել:

Այսպես՝ տեղական տուրքը մինչեւ 20 քառակուսի մետրի դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով, իսկ 20 եւ ավել քմ-ի դեպքում՝ 1000 դրամով:

2018 թ․ դրույքաչափերն են համապատասխանաբար՝ 15000 եւ 25000 դրամ։ Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ավելանալու է 250000 ՀՀ դրամով 350000 դրամից դառնալով 600000 հազար դրամ։
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով` այս փոփոխությունները խոշոր բիզնեսի մոտ գրեթե չեն նկատվելու, իսկ փոքր ու միջին բիզնեսի վրա ազդեցությունը չնչին է լինելու:

Նախագծին դեմ քվեարկեցին «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ավագանու անդամները։ Սակայն նախագծին կողմ էր «Իմ քայլը» դաշինքը: Նախագիծն ընդունվեց 51 կողմ ձայնով:

Բյուջեի նախագիծը ներկայացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Ավագանու անդամները նիստում պարզեցին, որ դրույքաչափերի փոփոխման նախագծում արտոնություններ են սահմանվել: Ինչին ի պատասխան, «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց. «Նոր աշխատելաոճ է, որ պետք է գանք նիստի ու մեկ էլ հոպ՝ պարզվի, որ օրակարգում փոփոխություն է կատարվել, մտահոգությունները փարատվել են: Իսկապես սա նոր աշխատելաոճ է եւ ընդդիմությունն այս աշխատելաոճին պատրաստ է, մենք դրան սովոր ենք դեռ հնուց»:

«Իմ քայլը» դաշինքի անդամներից մեկի՝ տեղից ռեպլիկին, պարոն Խաժակյանը պատասխանեց.«Ընդդիմությունը կրկին սովոր է, որ իր ելույթների ժամանակ տեղից ռեպլիկներ թողնեն և ընդհատեն մեր ելույթները»:

Ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Իզաբելլա Աբգարյանը նախածի վերաբերյալ ասաց, որ իրենց դաշինքը եւս դեմ կքվեարկեր այս նախագծին, եթե այն չսահմաներ արտոնություններ մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար. «Մենք նույնպես դեմ ենք մանր եւ միջին բիզնեսին մեծերի հետ հավասար հարկեր ու տուրքեր սահմանելուն, ինձ համար շատ կարեւոր է, որ մեզ հաջողվում է մեր մտահոգությունները ավագանու ղեկավար կազմին հասցնել եւ ականջալուր լինել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «այս փոփոխությունները խոշոր բիզնեսի մոտ գրեթե չեն նկատվելու »

    իսկ խոշոր բիզնեսը ի՞նք է կուլ տալու իր ծախսերի բարձրացումը… ապրանքներու գիներու բարձրացման միջոցաւ, դա ուղղակի հասնելու է սպառողներին, ներառեալ «ձեր ժողովուրդը»

    խելքի պակասն ալ պէտք է որ չափ ու սահման ունենայ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31