Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Համբարձումյան. Վահան Արծրունու հետ որոշել ենք, որ քվեարկությունից հետո ինչ արդյունք էլ լինի, պետք է իրար հետ աշխատենք հանուն ընդհանուր գործի. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 25,2018 12:49

Իսկ ով ու ինչ կարգով է մինչեւ առաջիկա նիստը որոշել, թե ովքեր են լինելու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուները։ Բժշկական համալսարանի ղեկավարության համար նախընտրելի թեկնածուն Վահան Արծրունին է։ Բուհի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, պատասխանելով հարցին, նշեց. «ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրում են, այլ ոչ թե նշանակում։ Համապատասխան կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր անդամ, բացի ուսանողության կողմից ներկայացված, իրավունք ունի առաջադրվելու՝ անգամ ինքնաառաջադրվելու։ 2018 թ. դեկտեմբերի 21-ին մամուլից տեղեկացանք, որ լիազոր մարմնի կողմից առաջադրված թեկնածուներից Էդուարդ Համբարձումյանին առաջարկվել է նախագահի թեկնածությունը, ինչն անձամբ հաստատել է նաեւ պարոն Համբարձումյանը, ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը որոշել է առաջադրել մասնագիտությամբ բժիշկ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունուն, ինչը ի դեպ բավականին դրական արձագանք է ստացել հասարակության կողմից»։

Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը ասաց, որ իր հնարավոր թեկնածության մասին իմացել է մամուլից։ «Ինձ զանգահարեցին մի քանի լրատվամիջոցներից՝ ասելով՝ մենք լսել ենք, որ ձեր թեկնածությունն էլ է առաջադրվել, Արծրունունն էլ։ Ասացի՝ մեծ պատիվ է, բայց կոնկրետ ով է առաջադրել, ես մինչեւ հիմա չգիտեմ։ Ես նույնիսկ ինտերնետով ոչ մի բան չեմ կարող գրել, որովհետեւ կոռեկտ չեմ համարում գրել, որ ինձ կարող է առաջադրեն, ես կարող է լինեմ կամ Արծրունին»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը՝ ամեն դեպքում իր թեկնածությունը հավանական համարելով եւ նշելով, որ իր գիտական գործունեության ընթացքում երկար տարիներ համագործակցել է Հարվարդի, Բոստոնի, Փարիզի համալսարանների հետ։ Նաեւ հավելեց, որ Վահան Արծրունու հետ ունեն մտերիմ հարաբերություններ։ «Իմիջիայլոց մենք մեր մեջ որոշել ենք, որ քվեարկությունից հետո ինչ արդյունք էլ լինի, պետք է իրար հետ աշխատենք հանուն ընդհանուր գործի, որովհետեւ մենք երկուսս էլ նախ նույն հոգաբարձուների խորհրդի անդամ ենք, հետո ինտելիգենտ, քաղաքակիրթ մարդիկ ենք, մեկս մյուսիս հարգում ենք, նա իմ բժշկական եւ գիտական փորձը, ես՝ իր երաժշտական գործունեությունը, որը եղել է ի նպաստ մեր մշակույթի»,- ասաց Համբարձումյանը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31