Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը նման հավաստիացումներ չեն տվել. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 25,2018 12:34

Ամանորի կապակցությամբ գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում երկու ուղերձ, այնուամենայնիվ, խիստ կարեւոր էին։ «Կարող եմ արձանագրել, որ ՀՀ կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն եւ չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության եւ դրանում ներգրավված ընկերությունների հաջողությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Բացի այդ՝ նա շեշտել է. «Ուզում ենք նաեւ ձեզ հավաստիացնել, որ այդ հարկերն առավել արդյունավետ եւ նպատակային ծախսելու արդյունավետությունը պիտի դառնա մեր հիմնական առաջնահերթություններից մեկը… կրկին ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում տնտեսվարողները եւ, ընդհանրապես, որեւէ ընկերություն ազատված է որեւէ տեսակի կոռուպցիոն պարտավորությունից»։

Եթե նախկինում հետեւել եք, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը նման հավաստիացումներ չեն տվել։ Սա մեկ պարզ պատճառով. իշխանության ղեկին կանգնած անձինք, նրանց մերձավորները, ընտանիքի անդամները հստակ տնտեսական հետաքրքրություններ են ունեցել Հայաստանում։ Երկրի տնտեսությունը տարիներ շարունակ հստակ քվոտավորված ու բաժանված էր մի խումբ անձանց ձեռքին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31