Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. «Ինչքան հասկացա՝ նախկին «Մետաքս» կոմբինատի աշխատակիցներն էին, որտեղ Քոչարյանը աշխատել էր». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 25,2018 12:22

Շաբաթը օրը՝ դեկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել էր բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

«Պետք է հաշվի առնել, որ հնարավոր է նաեւ այսպիսի բաներ լինեն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանը։

– Պարոն Խանումյան, երկու օր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։ Ո՞ւմ նախաձեռնությամբ է դա եղել, ովքե՞ր են մասնակցել։

– Տարբեր մարդիկ էին մասնակցում։ Ինչքան հասկացա՝ նախկին «Մետաքս» կոմբինատի աշխատակիցներն էին, որտեղ Քոչարյանը աշխատել էր։

– Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր նպատակը Արցախում նման ցույց կազմակերպելու։

– Կարծում եմ՝ նորմալ է, երբ որ մարդը ունի նախկին կոլեկտիվ, հնարավոր է նաեւ այդպիսի   միտք   առաջանար մարդկանց մոտ։ Մեծ բան չեմ տեսնում, նամանավանդ որ մասնակիցների թիվը այդքան էլ մեծ չէր։

– Այսինքն, ուղղորդվածություն չկա՞ր։

– Դե, բնականաբար, ուղղորդվածություն էլ կար։  Այսինքն, այնտեղ մասնակիցների որոշակի վերլուծությունները ցույց էին տալիս, որ կոնկրետ իշխանական կուսակցությունից մարդիկ կային, որոշակի գործակալական ցանց նույնպես կար։ Բայց դա հիմնական մասսան չէր։ Ուղղորդված չէր, բայց աջակցություն ցույց էին տվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31