Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյան. Արամ Հարությունյանը քաղաքում է, չէր կարող փախնել, քանի որ ստորագրություն ունի երկրից չհեռանալու մասին. «Հրապարակ»

Դեկտեմբեր 25,2018 11:44

«Հրապարակի» հարցազրույցը գործարար Սիլվա Համբարձումյանի հետ

–  Ո՞նց ստացվեց, որ Դուք բոլոր այդ մարդկանց դեմ ցուցմունք տվեցիք։   Դուք, փաստորեն, ամենահամարձակ կինն եք։

–  Ես միշտ եմ համարձակ եղել։ Եթե ես պայմանավորվում եմ, ես իմ գործն անում եմ, բայց եթե դիմացինը չի անում, ինքը կպատժվի։

– Իսկ որ Ձեզ համարում են գործի՞ք իշխանությունների ձեռքին։

–  Ինձ ոչ ոք չի կարող գործիք համարել։ Ես դա 2015-ից եմ անում՝ նախորդ իշխանությունների ժամանակվանից, մի մոռացեք։ Ես վերջին անգամ Արամին տեսել եմ փետրվարին, երբ ինքը մարզպետ էր, գնացի ասացի՝ ի՞նչ ես որոշել, ինքը մինչեւ էդ խաբում էր՝ էս կանեմ, էն, էդ օրն ինձ ասաց՝ գնա, ինչ ուզում ես արա, բան չունես ստանալու (14 միլիոն դոլարը)։ Ասացի՝ լա՞վ ես մտածել, ասաց՝ այո։ Եվ մարդիկ խառնեցի, ես գործարար էի, չէի ուզում իմ անունը դուրս գար, բայց ինքը բոլորին նույնն էր ասել։ Եվ միայն սեպտեմբերի 1-ին 6-րդ վարչությունում ես տվել եմ հայտարարություն։ Այսինքն՝ ես սա արել եմ նախկին իշխանությունների օրոք, եւ նրանք էլ հովանավորել էին, որ դու քո փողը կստանաս։ Ես չստացա իմ փողը, իրենք ստացան երեւի։

– Տեղեկություններ են շրջանառվում, որ Արամ Հարությունյանը փախել է, Հայաստանում չէ։

–  Ես հարցրեցի քննիչից, ինձ ասաց՝ քաղաքում է, չէր կարող փախնել, քանի որ ստորագրություն ունի երկրից չհեռանալու մասին, իր անունն էլ տրված է սահմանապահներին։ Ես կարծում եմ, որ երբ ԱԺ առաջին նիստը կայանա, արդեն Արամ Հարությունյանը չի համարվի դեպուտատ։ Եվ հենց Արամ Հարությունյանը կալանավորվեց, համարեք, որ էդ գործն ավարտված է։ Արդեն իր վրա հենց իր մարդկանց կողմից ցուցմունքներ կան, իր մտերիմներն ասել են, որ էդ փողն իրենց չի պատկանել, նրանն է եղել, բերել են, տվել են իրեն։ Գագիկ Կարապետյանն էլ փախած է։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31