Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. Ես չէի ասի, թե այսօր «Մարտի 1»-ի գործը քննողներին ու նրանց ցուցումներ տվողներին իրականում շատ հետաքրքիր է, թե ովքեր են այդ 10 հոգուն սպանել. «Իրատես»

Դեկտեմբեր 25,2018 10:57

Հատված փաստաբան, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Մեղադրանք առաջադրելու իրավասություն ունեցող անձն իրավունք ունի՞ ասելու, որ անձը, ասենք, 10 հոգու սպանություն է կազմակերպել:

-Մեղադրանքի որոշման մեջ քննիչն իրավունք ունի նկարագրելու դեպքը և ասելու, որ այս-այս պարագաներում այս մարդը կազմակերպել է 10 հոգու սպանություն (խոսքը պարոն Քոչարյանի մասին չէ, մենք ընդամենը տեսական հարց ենք քննարկում): Քննիչը կարող է մեղադրանքի մեջ նկարագրել այն, ինչ, կարծում է, որ գործով ապացուցված է, բայց ոչ այդ մեղադրանքը հրապարակել որպես պնդում: Կարող է նկարագրել, եթե այդպիսի մեղադրանք կա առաջադրված, կարևոր է նաև նկարագրման ձևաչափը, այսինքն՝ կա մեղադրանքի որոշում, դրա մեջ նկարագրվում է, թե ինչի մեջ է մարդը մեղադրվում: Դրանում ոչ թե ասվում է, որ մարդն այս բանը կատարել է, այլ՝ մեղադրվում է այն բանում, որ… Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի հիշյալ հայտարարության պարագայում, նախ, այդպիսի մեղադրանք չկա, և երկրորդը՝ այդպիսի տոնով և այդպիսի արտահայտություններով ընդհանրապես չի կարելի, ուղղակի չի կարելի, բոլոր տեսակետներից չի կարելի՝ և՛ օրենքի, և՛ մարդկային հարաբերությունների տեսակետից էլ չի կարելի այդպիսի բաներ ասել:

-Այսինքն՝ բարոյական տեսակետից:

-Դե, բարոյականություն չսովորեցնեմ մեր վարչապետին, ես չեմ կարծում, թե մեկնումեկին կարող եմ այդպիսի խորհուրդներ տալ, բայց եթե մարդուն այդպիսի մեղադրանք առաջադրված չէ, եթե մարդուն այդպիսի բանի մեջ դատարանը մեղավոր չի ճանաչել, այդպիսի բան ասելու իմաստը ո՞րն է… Որպեսզի ժողովրդի մեջ լրացուցիչ թշնամա՞նք առաջացնի այդ մարդու նկատմամբ, թե՞ որպեսզի վարույթն իրականացնող մարմնին ցուցում տրվի… դա ուղղակի ցուցում է, դա իր մեջ ուղղակի կանխորոշող ցուցում է պարունակում վարույթն իրականացնող մարմնին: Դրանում ուղիղ ցուցում կա, դա ուղիղ մեսիջ է վարույթն իրականացնող մարմնին, որ, ուրեմն, լսեցիք, չէ՞, այս մարդը պատվիրել կամ կազմակերպել է 10 հոգու սպանություն, ուրեմն իմացա՞ք, թե ինչ պետք է անեք, այո, պետք է ձեր բոլոր լծակներն օգտագործեք, որպեսզի ապացուցեք այդ բանը: Այսինքն՝ մեղավորն արդեն նշանակվեց, մեղադրանքն արդեն նշանակվեց, հիմա մնում է, որ ապացույցները հարմարեցվեն:

Ի դեպ, ես չէի ասի, թե այսօր գործը քննողներին ու նրանց ցուցումներ տվողներին իրականում շատ հետաքրքիր է, թե ովքեր են այդ 10 հոգուն սպանել, որովհետև ինչպես նախորդ 10 տարվա մեջ այդ հարցն այդ մարմիններին առանձնապես չէր հետաքրքրում, դրա համար էլ մինչև հիմա ոչ ոք չի բացահայտվել, հիմա էլ այդ մարմիններին այդ հարցը չի հետաքրքրում: Հիմա այդ մարմիններին հետաքրքրում էր պարոն Քոչարյանի կալանավորումը, ինչո՞ւ… Որովհետև հրապարակում այդպես ասվել է: Դրա համար ես նույնիսկ օգոստոս ամսին զգուշացրի բավական թափանցիկ ձևով, որ եթե գործն այս ձևով է քննվում, հետո չսպասեք, թե որևիցե մեղադրական դատավճիռ, որ այս գործով կայացվելու է, համարվելու է օրինական, եթե դուք մտահոգված եք, հարգելի որոշողներ (հիմա որոշողներ կան, չէ՞…), որ այս գործով, ի վերջո, մի օր կայացվի արդար դատավճիռ, այդ դատավճռի տակ հիմա ականներ մի դրեք:

Հարցազրույցը՝ Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31