Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները չգիտեն Բերդում մոր եւ որդու սպանության պատճառը

Դեկտեմբեր 24,2018 23:30

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին ոստիկանությունը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցում սպանված է գտել 87-ամյա Ա. Դ.-ին և 57-ամյա Հ. Դ.-ին: Դիերի վրա եղել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի բազմաթիվ հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նաև երկտող, որում, մասնավորապես, գրված է եղել՝ «Ձեր նման սրբապիղծների վերջը սա է լինելու»:

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 կամ ավելի անձանց սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հ.Դ.-ն աշխատել է որպես տաքսու վարորդ, ամուսնացած չէր, ապրել է մոր հետ:

Իրավապահները վարկածներ չունեն դաժան սպանության պատճառներով: Բերդ քաղաքից հայտնեցին, որ Հ.Դ.-ն բանկերից վարկ վերցնելով՝ այնուհետ բարձր տոկոսադրույքներով, վարկով փող է տվել համաքաղաքացիներին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31