Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիից Կալիֆոռնիա թռիչք լինելու է․ «Տարոն Ավիայի» սեփականատերն է խոստացել»․ Գյումրու քաղաքապետ

Դեկտեմբեր 24,2018 23:00

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց, թե կիրականանա՞ արդյոք «Շիրակ» օդանավակայանից Կալիֆոռնիա ուղիղ չվերթ կազմակերպելու մտադրությունը և առհասարակ կա՞ն նորություններ կան Գյումրու օդանավակայանից։

«Այո, հնարավոր է Գյումրիից Կալիֆոռնիա ուղիղ չվերթ լինի, «Շիրակ» օդավանակայանը տարբեր ծանրության ու տարբեր մեծության ինքնաթիռներ կարող են իջնել, լավ է սարքված թռիչքուղին։ Հիմա այնտեղ ներդրում են կատարում, ուղղակի սպասարկման և ժամանման սրահները պետք է մեծացնեն, բայց ճարտարապետը չի թողնում, Գուրգեն Մուշեղյանն է, այդ հարցը ընդհանուր քննարկման փուլում է։

Ես քաղշին կոմիտեի ղեկավարի հետ էլ եմ խոսել, տեսնենք ինչ կլինի, օդանավակայանը պետք է ակտիվացնել, այլ տարբերակ չկա։ Մանավանդ, եթե Գյումրիում լոգիստիկ կենտրոնը գործեց, այստեղից, երևի, օրական տասնյակներով ինքնաթիռներ կթռչեն և հետ կգան, որովհետև այստեղից պիտի տարբեր ապրանքներ տանեն տարբեր տեղեր, Հայաստանի Հանրապետությունը դառնում է կենտրոն դեպի Արևելք, դեպի Արևմուտք, դեպի Հյուսիս, դեպի Հարավ, այնպես որ օդանավակայանը շատ կարևոր դերակատարություն ունեցավ այս ծրագրի համար։

Օդանավակայանը բավական վերանորոգել են, հատկապես կողքի ծառայությունները, շենքեր կառուցվեցին, նոր տեխնիկա է բերվել, այսինքն` մեծ ուշադրություն է դարձվում օդանավակայանի զարգացմանը։

«Տարոն Ավիայի» սեփականատերն էլ խոստացել է Գյումրիից- Լոս Անջելես ուղիղ չվերթ կազմակերպել, ինձ ասաց՝ հլը գաղտնիք պահի, բայց ես գաղտնիքներ պահել չունեմ լրագրողներից»,-ծիծաղելով ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Իսրայել -Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորի միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր՝ Գյումրիում լոգիստիկ ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ: Լոգիստիկ գործառույթ իրականացնող խոշոր ցանցային ընկերությունները,որոնք էլեկտրոնային առևտրի ոլորտից են, ինչպես օրինակ՝ ebay, amazon Գյումրիում կփաթեթավորեն իրենց ապրանքները և «Շիրակ» օդանավակայանով Եվրասիական Միության տարածքում գտնվող երկրներ կուղարկեն ebay, amazon և այլ էլեկտրոնային պատվերները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gyul says:

    Ախպերրրրրրրրրրրրրրրրրրրր……………..Էդ այրոպոռտից մենակ Մասկվա կերթան……………..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31