Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլեր են ձեռնարկվում թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման հետ կապված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման համար

Դեկտեմբեր 24,2018 18:35

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ տրվել են հանձնարարականներ՝ գալիք տոնական օրերին մի շարք ոլորտների և ծառայությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով: Կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աղբահանության կազմակերպումն ապահովել լրացուցիչ հատուկ ժամանակացույցով:

«Կապված տոների հետ, բնականաբար, աղբը մայրաքաղաքում ավելի շատ կլինի և այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է տանել: Եթե նախկինում աղբը հավաքվում էր ավելի քիչ ժամանակահատվածում, այդ օրերին ավելի արագ է հավաքվելու: Այնպես որ, պետք է ավելի շատ աշխատել»,- ընդգծել է քաղաքապետը:

«Երքաղլույս» ընկերությանը հանձնարարվել է քննարկել և առաջարկներ ներկայացնել տոն օրերին արտաքին լուսավորության ժամանակացույցը վերանայելու վերաբերյալ:

Թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման առնչությամբ քաղաքապետին զեկուցել են, որ շահագրգիռ կողմերի հետ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր մշակելու նպատակով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ընկերության տարածքում կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, «չիփավորման», ստերջացման և պահպանման նպատառումով:

Նշվել է, որ արդեն գալիք տարվա հունվարի վերջին կմեկնարկեն աշխատանքները դաշտային վիրահատությունների սկզբունքով: Ողջ գործընթացը կիրականացնի «Նոր  բարեկարգում» ընկերությունը՝ ոլորտի մասնագետների ներգրավմամբ և հանրային վերահսկողության ներքո: Բուժարանի, կացարանային պայմանների և դեղորայքի ձեռքբերման համար կանցկացվեն համապատասխան մրցույթներ:

Անդրադառնալով «Շտապբուժօգնություն» ընկերության զեկույցին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բնակիչների կանչերին առավել արագ արձագանքելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական համակարգ՝ փողոցներում առկա հնարավոր խցանումների մասին նախապես  տեղեկացված լինելու համար:

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 28-ին մայրաքաղաքում սպասվում են տեղումներ, այդ թվում՝ ձյան տեսքով: Քաղաքապետը համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է լինել պատրաստ և ձնամաքրումը կազմակերպել այնպես, որ մայրաքաղաքի բնակիչների համար դժվարություններ չառաջանան:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31