Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բացահայտել է յուրացման դեպքեր

Դեկտեմբեր 24,2018 17:50

Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ: Ներկայացնենք վերջին մի քանի օրերի ոստիկանության բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում:

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք յուրացումներ ու չարաշահումներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության ծառայողները համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողների հետ, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արևաբույր համայնքի նախկին ղեկավարը օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2014 թվականից, նույն գյուղի մի բնակչի հրամանագրել է որպես համայնքապետի տեղակալ, այնուհետև՝ առաջատար մասնագետ, սակայն վերջինս պատշաճ աշխատանքի չի եկել և չի կատարել աշխատանքային գործառույթները, նրա փոխարեն աշխատանքն արել են համայնքապետարանի այլ աշխատակիցները:

Հրամանագրված քաղաքացու անվամբ համայնքապետարանի բյուջեից դուրս է գրվել շուրջ 4.370.000 դրամ որպես աշխատավարձ և պետությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն:

Յուրացման փաստով մեկ այլ օպերատիվ տեղեկություն ոստիկանություն ստացվել է Շիրակի մարզից:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Աշոցքի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը օգտագործելով պաշտոնական դիրքը, 2015 թվականին որպես բակապահ է ձևակերպել եղբոր կնոջը, իսկ 2017-ից 2018 թվականներին որպես օպերատոր է ձևակերպել որդուն:

Նրանք իրականում աշխատանքի չեն գնացել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 2.000.000 դրամը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

Հաջորդ դեպքն էլ արձանագրվել է Արմավիրի մարզում:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ և ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Դաշտ համայնքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը 2013-ից մինչև 2018 թվական դպրոցի պահակի հաստիքին հրամանագրել է իր որդուն, նա աշխատանքի չի գնացել և նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 3.590.000 դրամը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ յուրացման կամ վատնման հատկանիշներով:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31