Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայկա-տրուսիկ գողացողի համա՞ր են ուրախանում, զինվորի հացը գողացողի համա՞ր են ուրախանում, ամաչում եմ իրենց փոխարեն». Ցուցարարներ

Դեկտեմբեր 24,2018 17:22

Այսօր արդարադատության նախարարության, դատախազության մոտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ցույցի ժամանակ իրավաբան Հայկազ Մակարյանն ասաց, որ անընդունելի է այդ որոշումը. «Անհասկանալի, անտրամաբանական է նրան ազատ արձակել այն պարագայում, երբ երեկ չէ, առաջին օրը Մանվել Գրիգորյանի «աջակիցները» խուլիգանական մանեւրով, վայրիվերումներով, լկտի պահվածքով Էջմիածինն ուզում էին վերածել քաոսի: Այսինքն, կովն իր կաշին չի փոխում, ի՞նչ տարբերություն՝ դա կլինի Մանվե՞լը, Պողո՞սը, թե՞ Պետրոսը: Մարդիկ չեն ուզում չարիքի իշխանության հետ գլուխ դնեն: Դատախազությունն ունի սուվերենություն դե յուրե եւ դե ֆակտո բողոքարկել վճիռը: Բողոքարկել է ու խնդրում ենք, որ այս գործընթացը արագացվի, անհապաղ Մանվել Գրիգորյանը վերցվի կալանքի: Սա սաբոտաժ է, դիվերսիա է ՀՀ նորանկախ պետականության դեմ: Հասկացանք, որ Մանվել Գրիգորյանը մեղք չունի, Ռոբերտ Քոչարյանը մեղք չունի, բա լավ, ո՞վ թալանեց էսքան մարդկանց, մե՞նք»:

Ըստ նրա, էջմիածինցիների համար Սուրբ ծննդյան ամենալավ նվերը կլինի Մանվել Գրիգորյանին նորից խցում տեսնելը:

Ըստ ցուցարարների, եթե սրա դեմ չպայքարեն, սա նախադեպ է լինելու, որ խուլիգանության, շորթման մեջ մեղավորները նույն կերպ «պլստան»:

Շարժումը կապվում է Դոն Պիպոյի հետ, ցուցարարներն ասացին, որ նման բան չկա, դա տգեղ է կապել այս կամ այն անձի հետ, բոլորը գիտեն, որ Մանվել Գրիգորյանն իրենց «վերքն է», դրա համար են պայքարում. «Ուզում ենք մեր խաղաղ ձայնը հասցնենք վերեւի օղակներին: Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեն՝ դրա դեմ ենք պայքարելու ու բոլոր նրանց ազատ արձակման դեմ, ովքեր թալանել են մեր պետությունը: «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն շարժումն» ենք սկսում այսօրվանից ի վեր»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Հայկազ Մակարյանը հորդորեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանդիպել ցուցարարների հետ ու լսել իրենց. «Մեր բոլորի պահանջը արդարացի է: Այդպիսի մարդուն ազատության մեջ պահելը Էջմիածնում ստեղծում է կոնֆլիկտային իրավիճակ, նոր բախումների իրավիճակ, որն ուղեկցվում է Մանվել Գրիգորյանի աջակիցների կողմից: Ինչի՞ համար են ուրախանում, մայկա-տրուսիկ գողացողի համա՞ր են ուրախանում, զինվորի հացը գողացողի համա՞ր են ուրախանում: Ամաչում եմ իրենց փոխարեն՝ որպես մարդ»:

Ցուցարարները հորդորում էին նաեւ քննություն սկսել այն դատավորի հանդեպ, որը կայացրել է Մանվել Գրիգորյանի պես հասարակության համար վտանգավոր մարդուն ազատ արձակելու որոշումը: Նրանք ասում էին, որ այդ դատավորը առավելագույնը կարող է իր տանը որոշումներ կայացնել՝ իր ընտանիքում, նա չգիտի ինչ է ժողովուրդը, ինչ է օրենքը. «Եթե Դավիթ Բալայանը էնքան քաջություն ունի ու համարում է, որ իր որոշումն օրինական է եղել, թող կանգնի մեր առաջ ու իրավական դիրքորոշումը հայտնի, որ այսինչ-այսինչ բաների համար այդպիսի որոշում եմ կայացրել»: Ցուցարարները դատավորին «ազգի դավաճան» գնահատականը տվեցին՝ ասելով, որ գիտեր իր որոշումից հետո ինչ է լինելու, ստիպեց մեզ մեր առօրյա կյանքը թողնել, նորից կանգնել փողոցներում:

Ցուցարարները բղավում ու վանկարկում էին՝ «կալանավորեք Մանվելին», «տուշոնկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31