Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտելով IQOS-ի մասին ողջ ճշմարտությունը.  արդյո՞ք վնասակա՞ր է

Դեկտեմբեր 24,2018 17:09

Եթե լսենք արտադրողներին, ապա ստացվում Է, որ բոլոր արտադրանքները, որ տեսնում ենք սուպերմարկետներում, ընդհանրապես չեն պարունակում տրանս-ճարպեր, կոնսերվանտներ, շաքար, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (GMO), տոքսիններ, հորմոններ և ընդհանրապես, օգտակար են առողջության համար: Սակայն ցանկացած ամպագոռգոռ հայտարարություն արժե մանրամասնորեն ուսումնասիրել:

Արտասահմանյան մամուլը փոքրիկ հետազոտություն է իրականացրել։

Այսօր կդիտարկենք ծխողների համար նախատեսված, վերջին շրջանում աղմուկ բարձրացրած նորույթը` IQOS ծխախոտի տաքացման համակարգը: Արտադրողի պաշտոնական տեղեկությունները հասանելի են  iqos.am կայքում:

IQOS-ը Philip Morris International ընկերության կողմից արտադրվող ծխախոտի տաքացման էլեկտրոնային համակարգ է: IQOS-ը որակվում է որպես ծխողների համար պակաս վնասակար և ավելի հիգիենիկ այլընտրանք: Մենք կուսումնասիրենք դրա համապատասխանությունն իրականությանը, կպարզենք՝ կա՞ն արդյոք փաստեր, որոնց մասին չի բարձրաձայնվում և կդիտարկենք այն հետազոտությունները, որոնք արվել են տվյալ թեմայի շուրջ։ Կքննարկենք հենց այն կարևոր հարցերը, որոնք առավել շատ քննարկումների և բանավեճերի առիթ են հանդիսացել։ Եթե ցանկություն չունեք ընկղմվել գիտական տերմինների մեջ, առաջարկում ենք միանգամից ծանոթանալ նյութի վերջաբանում տեղ գտած եզրահանգումներին։

 

  1. Պարունակում է նիկոտին

Ճիշտ է: Ինչ էլ անես ծխախոտի հետ՝ այրես, տաքացնես, թրջես, միևնույն է՝ նիկոտին կա: Իսկ ինչպես հայտնի է, նիկոտինն առաջացնում է կախվածություն: Ավելին, նիկոտինի գերդոզավորումը բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Նիկոտինն առանձնակի վտանգ է ներկայացնում հղիների և կերակրող կանանց, սրտի հիվանդություններով տառապող և արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար: Սակայն կարևոր է հստակեցնել, որ ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացման առաջնային պատճառը ոչ թե հենց նիկոտինն է, այլ այրման հետևանքով առաջացած վնասակար նյութերը:

Համաձայն Մեծ Բրիտանիայի Առողջապահության և Բուժօգնության Կատարելագործման Ազգային Ինստիտուտի՝ (U.K. National Institute for Health and Care Excellence) հիվանդությունների առաջացման և մահացության առաջնային պատճառ են հանդիսանում սիգարետի ծխի մեջ առկա տոքսինները և քաղցկեղածին նյութերը, և ոչ նիկոտինը։

Սիգարետ ծխելու ընթացքում արտազատվում են մոտ 6000 տարբեր քիմիական միացություններ (խեժ, ածխածնի երկօքսիդ, ամոնիակ և այլն): Ապացուցված է, որ այդ նյութերի առնվազն 1%-ը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ։

IQOS-ի պարագայում այրում չկա: Սարքը ծխախոտը տաքացնում է միայն մինչև 300-350 ⁰С (սիգարետի պարագայում, այրման ջերմաստիճանը հասնում է 800⁰С): Այդ ջերմաստիճանը բավարար է ծխախոտի համ և նիկոտին ստանալու համար՝ զերծ մնալով այրման վնասակար արգասիքներից: IQOS ծխախոտի տաքացման տեխնոլոգիան միջինում 90%-ով նվազեցնում է արտազատվող վնասակար նյութերի քանակը:

 

  1. IQOS-ի հիթսթիքերում պարունակվող թութունը անսովոր տեսք ունի: Մի՞թե դա բնական թութուն է։

 

Եթե կոտրենք IQOS-ի համար արտադրված գլանակը՝ հիթսթիքը, ապա մեջը կտեսնենք այնպիսի թութուն, ինչպես պատկերված է ներքևում տեղադրված լուսանկարում: Այն նման չէ սովորական թութունի, ոչ էլ նման է ամբողջական ծխախոտի տերևի: Մենք ուսումնասիրեցինք համացանցում առկա տեղեկությունները՝ պարզելու նմանօրինակ թութունի ծագումը և դրա տարբերությունը սովորական թութունից։

Հիթսթիքերում օգտագործվում են ծխախոտի (табак) բնական տերևներ, որոնք չորանալուց հետո մանրացվում են, ստացված փոշին թաթախվում է գլիցերինով կամ պրոպիլեն գլիկոլով: Այս նյութերն ավելացվում են գոլորշիացում ապահովելու նպատակով, քանզի ծխախոտի չոր տերևից գոլորշիացում ապահովել հնարավոր չէ։

Փորձելու համար կարող եք թավայի մեջ տաքացնել ցանկացած չոր տերև. բավականին ժամանակ կպահանջվի, մինչև կզգացվի դրա հոտը, իսկ տերևները մի փոքր ջրով թրջելու դեպքում՝ բույրն ավելի շուտ կզգացվի։

Ծխախոտա-գլիցերինային զանգվածը հարթեցվում, չորացվում և գլանաձև փաթաթվում է:  Հենց այսպիսի միջուկ են պարունակում հիթսթիքերը։

Խմբագրության մեջբերում՝ IQOS-ի գլանակներում առկա թութունի վերամշակման տեխնոլոգիան շատ նման է թթու լավաշի պատրաստման տեխնոլոգիային։

  1. Ի՞նչ նպատակով է ավելացվում գլիցերին կամ պրոպիլեն գլիկոլ: 

Ընդունենք, որ գլանակներում թութունի տեսքը գուցե և կասկածելի չէ: Սակայն այն նյութերը, որոնց մեջ այն թաթախվում է, տագնապ են առաջացնում: Ստացվում է, որ IQOS օգտագործելու ընթացքում մենք նիկոտինի և ծխախոտի բույրով գոլորշի ենք ներքաշում: Գլիցերինը հանդիսանում է վեյփերի և էլեկտրոնային սիգարետի հեղուկների հիմնական բաղադրիչներից մեկը։ Դրա վտանգի առումով ոչ մի տեղ հստակ պատասխան չկա, այդ իսկ պատճառով մենք մեր սեփական հետաքննությունը կանցկացնենք։

Գլիցերինը

Գտնել ճշգրիտ եզրակացություններ թութունից գոլորշիացող գլիցերինի վնասակար կամ անվնաս լինելու վերաբերյալ մեզ չհաջողվեց։ Սակայն, եթե նույնիսկ բժիշկներն են նշանակում ինհալացիայի ժամանակ գլիցերինի գոլորշի ներշնչել բժշկական նպատակներով, ապա այն առնվազն վնասակար չէ։

Պրոպիլեն գլիկոլը հանդիսանում է ծխախոտի արդյունաբերության հիմնական բաղադրիչներից: Այն օգտագործվում է որպես խոնավացուցիչ՝ սիգարետի, սիգարի և գլանաձև այլ ծխախոտային արտադրատեսակների մեջ: Պրոպիլեն գլիկոլ ավելացնելու շնորհիվ թութունը չափից շատ չի չորանում և պահպանում է իր համը:

Պրոպիլեն գլիկոլի վնասակար կամ անվնաս լինելու մասին նույնպես մեզ չհաջողվեց գտնել հիմնավորված ուսումնասիրություն, հետևաբար հարցը հետագա ուսումնասիրության կարիք ունի։

 

  1. Թութունի փշրանքները կուտակվում են սարքի ներսում: Կարո՞ղ են արդյոք դրանք բռնկվել:

Դրանք չեն կարող բռնկվել, քանի որ բացակայում է այրման համար բավարար ջերմաստիճանը։ Արտադրողի կողմից սարքի ներսում ծխախոտի մասնիկներ մնալու վերաբերյալ  պաշտոնական հայտարարություն չգտանք, սակայն Կալիֆորնիայի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թութունի որոշ մասնիկներ մնում են IQOS-ի բռնիչի մեջ՝ սթիքը հեռացնելուց հետո: Դա տեղի է ունենում հատկապես այն դեպքերում, երբ սթիքը սխալ կերպով է հեռացվում բռնիչից։

Թութունի մասնիկների բազմակի տաքացման պարագայում կարող է սկսվել պիրոլիզի պրոցես: Այսինքն, ջերմաստիճանի երկարատև ազդեցության պարագայում պինդ նյութը սկսում է գազային բաղադրիչների փոխակերպվել:  Այնուամենայնիվ, Կալիֆորնիայի համալսարանը այդ նյութերի վնասակար լինելու վկայություն չի գտել։ Առավելագույնը, ինչ նկատվել է, այն է, որ վատ մաքրված IQOS սարքից օգտվելու ժամանակ հնարավոր է դառը համ զգալ։

Այսպիսով, միակ բանը, որը խորհուրդ է տրվում, IQOS-ը մանրակրկիտ մաքրելն է: Իսկ այն դեպքերում, երբ բազմակի օգտագործման արդյունքում սարքը շատ է կեղտոտվում, խորհուրդ է տրվում այն տանել IQOS ֆիրմային խանութ, որտեղ ըստ մեր տեղեկությունների կկատարվի սարքի անվճար  մասնագիտացված մաքրում։

 

  1. FDA-ն հակասական գնահատական է տալիս IQOS-ի անվտանգ լինելու վերաբերյալ։

 

Եվ այո, և ոչ: FDA-ն Միացյալ Նահանգներում (ինչպես նաև աշխարհում ամենաազդեցիկներից մեկը համարվող) գլխավոր մարմինն է, որը զբաղվում է սննդամթերքների և դեղորայքի որակի վերահսկողությամբ: FDA-ի ղեկավարությունը IQOS-ի և դրա ամերիկյան շուկայում կարգավիճակի վերաբերյալ դեռ ոչ մի մեկնաբանություն չի արել: FDA պաշտոնական դիրքորոշումը սպասվում է մինչև տարեվերջ: Մինչ այժմ IQOS-ի հարցով զեկուցել է միայն FDA-ի խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովը։

Հանձնաժողովը եզրակացրել է, որ IQOS ծխախոտի տաքացման համակարգը զգալիորեն պակաս վնասակար նյութեր է արտանետում՝ սիգարետի համեմատ: Բացի այդ, IQOS-ի գոլորշին ավելի քիչ բացասական ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա։ Այնուամենայնիվ, հանձնաժողովի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ նրանք չունեն բավարար տվյալներ՝ հեռանկարային եզրակացություններ անելու առ այն, որ սիգարետից՝ նիկոտինի սպառման այլընտրանքային համակարգերին անցնելը երկարաժամկետ հեռանկարում նվազեցնում է ծխելու հետ կապված հիվանդությունների և մահացության ռիսկը: Այս մասով IQOS-ի արտադրող Philip Morris International ընկերությունը լրացուցիչ նյութեր է ներկայացրել վարչություն, որոնք ներկայումս ուսումնասիրվում են։

 

Մեր ուսումնասիրության հակիրճ ամփոփագիրը նրանց համար, ովքեր ցանկանում են համառոտ ծանոթանալ ամենակարևոր եզրահանգումներին։

Տվյալ համատեքստում IQOS-ն անհանգստություն չի առաջացնում.

  1. Հիթսթիքերը, բնական թութուն են պարունակում, իսկ մշակման այլ տեխնոլոգիայի կիրառման հետևանքով այն արտաքինից տարբերվում է մեզ ծանոթ թութունից: Մշակման ընթացում այն մանրացվում է, թաթախվում է գլիցերինով և պրոպիլեն գլիկոլով՝ ապահովելու տաքացման ընթացքում նիկոտինի գոլորշիացումն ապահովելու նպատակով:
  2. IQOS-ը չի այրում: Սիգարետի ծխի ամենա-«սարսափելի» բաղադրիչը նիկոտինը չէ: Առողջության համար ամենամեծ վնասն առաջացնում են այրման հետևանքով առաջացած վնասակար նյութերը (քաղցկեղածին խեժը, ամոնիակը, ածխածնի երկօքսիդը): Քանզի IQOS-ը տաքացնում է ծխախոտը, այլ ոչ թե այրում, այրման վնասակար արդյունքներ չեն առաջանում: Իսկ վնասակար նյութերի ընդհանուր քանակը կրճատվում է միջինում 90%-ով: FDA-ը (ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի վարչություն) հաստատել է, որ IQOS-ը զգալիորեն պակաս վնասակար նյութեր է առաջացնում, քան սիգարետ ծխելը:
  3. Գլիցերինի ներքաշումը, ամենայն հավանականությամբ,  վնասակար չէ: Գլիցերինը օգտագործվում է շնչառական հիվանդությունների դեպքում նշանակվող ինհալացիայի մեջ, հազի օշարակներում և տարբեր քսուքներում:

 

Իսկ ահա այստեղ, այնուամենայնիվ, կան ռիսկեր.

  1. Նիկոտին: Ցանկացած ծխախոտ պարունակում է նիկոտին: Այդ իսկ պատճառով, IQOS-ի օգտագործման ժամանակ դուք ներքաշում եք մոտավորապես նույն քանակությամբ նիկոտին, ինչ սիգարետի պարագայում: Իսկ նիկոտինը, ինչպես հայտնի է, առաջացնում է կախվածություն:

 

Իսկ այստեղ կա անորոշություն․

  1. Պրոպիլեն գլիկոլի վնասակար/ օգտակար լինելու վերաբերյալ որևէ ուսումնասիրություն չգտանք: Միայն հայտնի է, որ պրոպիլեն գլիկոլով խոնավացնում են թութունը` սիգարետի, սիգարների և այլ գլանաձև ծխախոտային արտադրատեսակների մեջ, որպեսզի այն չափից շատ չչորանա և պահպանի բույրը:
  2. IQOS-ի բռնիչից սթիքը հեռացնելուց հետո թութունի փշրանքներ են կուտակվում բռնիչի մեջ։ Եթե ​​դրանք չեն մաքրվում, ծխախոտի հետագա տաքացման ընթացքում դրանք կարող են դառը համի պատճառ հանդիսանալ: Խորհուրդ օգտատերերին՝ հաճախակի մաքրել սարքը։
  3. Անհասկանալի է՝ արդյո՞ք IQOS-ը նվազեցնում է ծխելու հետ կապված հիվանդությունների ռիսկը երկարաժամկետ հեռանկարում: Ներկայումս հաստատված է, որ IQOS-ը ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան սիգարետը, և որ IQOS-ի գոլորշին ավելի քիչ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, քան սիգարետի ծուխը։ Այնուամենայնիվ, FDA-ի խորհրդատվական կոմիտեն հայտարարել էր, որ չունի բավարար տվյալներ՝ հեռանկարային եզրահանգումներ անելու համար։ Ֆիլիպ Մորրիսը նոր տվյալներ է ներկայացրել կոմիտե, որոնք ներկայումս ուսումնասիրվում են։ Սպասենք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31