Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Աճեմյան. «Շուտով իմ մասին նորություն կլսեք»

Դեկտեմբեր 24,2018 16:49

2000 թվականն էր, երբ Ալբերտ Աճեմյանը Արարատ քաղաքում մասնակցեց հերթական ֆուտբոլային խաղին և վնասեց երկու ուսը կնոջ աչքի առաջ։ 2017թ.-ին նրան նշանակել էին «Արցախ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնական, սակայն վերջերս նա լքեց այս ֆուտբոլային ակումբը։

Ալբերտ Աճեմյանը վեց տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Տասնվեց տարեկանից խաղացել է Հայաստանի բարձրագույն խմբում ու հիմա իր կյանքն առանց սպորտի չի պատկերացնում։

«Ֆուտբոլն ինձ օգնել է, որպեսզի միշտ կարգուկանոնի մեջ լինեմ, քանզի ֆուտբոլն ինքնին կարգուկանոնի խաղ է»,-նշում է նա։

2007 թվականից աշխատել է որպես մարզիչ՝ Ուլիսում, Արարատում, Արցախում։ Աշխատանքի բերումով շատ երկրներում է եղել, բայց հայրենիքից հեռու շատ երկար ժամանակով չի կարողացել մնալ: «Իհարկե, առաջարկներ շատ են եղել, բայց երբեք չեմ մտածել հայրենիքից հեռանալու մասին, ինչքան էլ պայմանները լինեն հարմար, միևնույն է՝ հայրենիքից հեռանալ չեմ կարող»,-նշում է Ալբերտ Աճեմյանը։

Մեր հարցին, իր կարծիքով` Հայաստանի հավաքականը ո՞ր մարզչի օրոք է լավ հանդես եկել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միանշանակ Յան Պորտերֆիլդի և Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Եթե մենք ցանկանում ենք հաջողության հասնել, պետք է չխնայել միջոցները գլխավոր մարզչի վրա»:

Հարցրինք, թե ինչ կարծիքի է Հայաստանի հավաքականի ներկայիս վիճակի մասին: «Ընդհանրապես թույլ ենք, պարզապես մեզ մոտ հոգեբանական խնդիր կա, դրան գումարած մի քանի ֆուտբոլիստների բացակայությունը, որոնք կարող էին տոն տալ մեր հավաքականին»,-ասաց նա:

Խնդրեցինք նաեւ հետաքրքիր դրվագներ պատմել՝ պատահած իր կարիերայի ընթացքում : «Հետաքրքիր դեպքեր, իհարկե, շատ են եղել, բայց դրանցից ամենատպավորիչը 1992-ի դեպքն էր։ Մասնակցում էինք միջազգային մրցաշարի, որտեղ գրավեցինք երկրորդ տեղը, ու ինձ ճանաչեցին մրցաշարի լավագույն խաղացող։ Այնքան էի ոգևորվել, որ վազելու ընթացքում ընկա ու ոտքս ջարդեցի»,- ժպտում է Ալբերտ Աճեմյանը։

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ «Արցախ» ֆուտբոլային ակումբից հեռանալուն: «Այո՜, դա ճիշտ է, սակայն ես չեմ ցանկանում այդ մասին որևէ հարցի պատասխանել…Ուղղակի որոշ ժամանակով որոշել եմ հանգստանալ»,- հայտնեց մարզիչը:

Իսկ ի՞նչ ծրագրեր ունի առաջիկայի հետ կապված: «Չեմ ուզում դեռևս ոչինչ բարձրաձայնել, բայց շուտով նորություն կլսեք։ Իսկ ինչ վերաբերում է կշարունակե՞մ այս մասնագիտությամբ աշխատել, թե՞ ոչ, դժվարանում եմ պատասխանել։ Որպես մարզիչ հնարավոր է չաշխատեմ, բայց այդ բնագավառում ինձ հաստատ կտեսնեք»,-ասաց Ալբերտ Աճեմյանը։

 Լիանա ԹՈՒՄԱՆՅԱՆ

 Լուսանկարը` FC Artsakh ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31