Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ ստիպեք ձեռքս դուբինկա վեկալեմ, կամ մի հատ դանակ վեկալեմ ու Մանվելի վիզը կտրեմ». Ցույց՝ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ

Դեկտեմբեր 24,2018 16:39

Այսօր արդարադատության նախարարության մոտ բողոքի ցույց էր՝ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ: Ցույցի նախաձեռնողներից մեկը՝ Ջիվան Աբրահամյանը հայտարարեց. «Մեր ակցիաները շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ նա խցում չէ: Այն դատավորը, որը նրան կալանքից ազատել է, անօրինական վճիռ է կայացրել: Նա պետք է պատասխան տա, թե ի՞նչ հիմքով է ազատ արձակել: Եթե նա հիվանդ է, պետք է հիվանդանոց ուղարկեին, ոչ թե տուն: Մանվել Գրիգորյանը եղել է ռազմական գործիչ, նրա տանը հայտնաբերեցին մի գումարտակի զենք: Նա հնարավոր է այլ տեղում էլ նույնքան քանակությամբ զենք ունենա: Նա կարող է տանը գտնվելով՝ իր բանդային հայտնի իր զենքերի տեղը ու այդ զենքերը ծառայեն՝ ժողովրդի դեմ: Դա կարող է լինել դիվերսիա՝ մեր պետականության դեմ: Այդ ամենը հաշվի առնելով՝ նրան իրավունք չունեին ազատ արձակել»:

Ջիվան Աբրահամյան

Հիշեցնենք, որ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու՝ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ:

Ցուցարարները դժգոհում էին՝ ասելով. «Մանվելի նման հանցագործին բաց թողեցիք, դուք խայտառակում եք մեր վարչապետին: Մի՛ ստիպեք ժողովրդին դիմել ծայրահեղ քայլերի: Մի՛ ստիպեք ձեռքս դուբինկա վեկալեմ, կամ մի հատ դանակ վեկալեմ ու Մանվելի վիզը կտրեմ: Չեմ ուզում Մանվելի համար գնամ նստեմ մի տասը տարի: Պահանջում ենք կալանքի տակ վերցնել Մանվելին, պահանջում ենք ձերբակալել նաեւ Սերժիկին ու Սաշիկին: Ասում եք՝ պայքարում ենք կաշառակերության դեմ, հազար ներողություն, մենք չենք տեսնում կաշառակերության դեմ պայքարը»:

Ցուցարարները մատնանշում էին, որ կալանավայրից դուրս գալուց հետո Մանվել Գրիգորյանը լավ էլ խոսում էր լրագրողների հետ, ասում էր, որ ինքը լավ է, եթե լավ է ու հիվանդության հիմքով չեն նրան ազատել, ապա ինչո՞ւ:

Իրավաբան Հայկազ Մակարյանը, որը մասնակցում էր բողոքի ցույցին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրավը կիրառում են այն դեպքում,երբ անձը ծանր կամ առանձնապես ծանր հանցանք չի արել. «Մանվել Գրիգորյանի դեպքը աղմկահարույց է, առանձնապես խոշոր չափերի յուրացում է արել ու դեռ հարց է, թե քանի մարդ է իր ձեռքով վտարվել, սպանվել, ըստ մամուլի հրապարակումների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31