Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարում Ադրբեջանը ռազմատեխնիկական ավելի մեծ առաջընթաց է արձանագրել, քան մենք». Ավետիք Չալաբյան

Դեկտեմբեր 24,2018 15:48

«Կառավարության գործունեության արդյունքն անվտանգության բնագավառում հիասթափեցուցիչ է. չափից դուրս շատ են կենտրոնացած եղել ներքին խնդիրների վրա եւ բացթողումներ են թույլ տվել, օրինակ՝ Նախիջեւանի հատվածում բացթողումները: Հակառակորդն օգտվել է առիթից եւ առաջ բերել դիրքերը. մեր բանակը սկսել է հակազդման գործողությունները, բայց քաղաքական կամք է պահանջվում, որպեսզի հակառակորդը հետ շպրտվի իր դիրքերը»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նոր ստեղծվող «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, նրա բնորոշմամբ՝ զարգացումներն անմիջական կապ ունեն ՀՀ ներքին խնդիրների հետ. «Հապճեպությունը բերեց նրան, որ ՀԱՊԿ-ում մեր գործընկերների հետ արհեստական խնդիրներ ենք ստեղծել: Դրանք կարող էին չլինել, եթե ավելի համբերատար եւ հետեւողական լինեինք»:

Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության առնչությամբ էլ Ավետիք Չալաբյանը նշեց, որ առկա մեծ օրակարգը հետ է ընկել. «Այն չի ձախողվել, բայց զարգանում է ավելի դանդաղ, քան կուզենայինք: Այս տարում Ադրբեջանը ռազմատեխնիկական ավելի մեծ առաջընթաց է արձանագրել, քան մենք»:

https://www.facebook.com/aravot.am/videos/402480936959637/?_rdc=1&_rdr

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31