Լրահոս
Օրվա լրահոսը

«Մադրիդյան սկզբունքները» հանգեցնելու են պատերազմով հղի իրավիճակի». «Ազգային օրակարգ» կուսակցություն

Դեկտեմբեր 24,2018 15:34

Նոր ստեղծվող «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր-հանձնաժողովի անդամ Արա Հակոբյանի խոսքով՝ Արցախյան հակամարտության հարցում հայկական կողմի համար դրական լուծումը պետք է լինի Արցախի միացումը ՀՀ-ին: Այս մասին այսօր նա հայտարարեց «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Իրավիճակ է փոխվել՝ բոլոր առումներով, այդ թվում՝ ՀՀ-գործընկերներ հարաբերություններում: Ուստի պետք է նպատակ դնել՝ Արցախի միացումը ՀՀ-ին, եւ բանակցային նոր օրակարգ ձեւավորել»:

Ըստ Արա Հակոբյանի, որը նախկինում մի քանի երկրում եղել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, հայկական կողմը պետք է հրաժարվի Արցախյան հակամարտության կարգավորման փոխզիջումային փաստաթղթից՝ «Մադրիդյան սկզբունքներից». «Ձեւաչափը պետք է պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բայց նոր մոտեցումներով հանդես գալ: Երբ խոսում ենք փոխզիջման մասին, ցանկանում ենք տեսնել հստակ ձեւակերպում՝ ի՞նչ ենք մենք ստանում դրա դիմաց: Այս հստակությունը «Մադրիդյան սկզբունքներում» չկա»:

Արա Հակոբյանի համոզմամբ, առաջիկայում ՀՀ-ն պետք է հանդես գա բանակցությունների նոր օրակարգի մասին առաջարկներով:

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր-հանձնախմբի անդամներից Ավետիք Չալաբյանն էլ նշեց, որ ՀՀ-ի՝ բանակցային սեղանի գործընկերներին պետք է բերել գիտակցության, որ «Մադրիդյան սկզբունքները» մեզ պարտադրվել են եւ չեն բերելու Արցախի հարցի կարգավորմանը. «Դրանք հանգեցնելու են պատերազմով հղի իրավիճակի: Փոքր քայլեր կատարվել են, օրինակ՝ հայտարարվել է, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, բայց դրան հասնելու համար պետք է հետեւողական լինել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/402480936959637/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31