Լրահոս
Օրվա լրահոսը

Կմնա՞ Արամի 23-ի շենքը, ուրեմն իրավիճակ է փոխվել երկրում, չդիմացա՞վ, ուրեմն ոչ մի բան էլ չի փոխվել. Տիգրան Հեքեքյան

Դեկտեմբեր 24,2018 14:56

Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, դեռ փլուզման եզրին է: Այսօր այս մասին կրկին ահազանգեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Նա ասաց, որ այնպես չէ որ վերջին ամիսներին ոչ մի բան չի փոխվել, փոփոխություն է տեղի ունեցել վատ իմաստով. շենքի ձախ հիմնապատը գնալով հեռանում է, առաստաղը՝ իջնում:

Հիշեցնենք, որ Տիգրան Հեքեքյանն ավելի վաղ ասել էր, որ այն, ինչ կատարվում է Արամի 23 հասցեում նախորդ իշխանությունների գործունեության հետեւանք է, պողոտան ճանաչվել է գերակա շահ եւ այստեղ պետք է կառուցապատվեին հին Երեւանի տեսք ունեցող շենքերով, եղածներն էլ պետք է մնային: Մաեստրոն շեշտել էր` այս տարվա մայիս ամսից «Հին Երեւան» ՓԲԸ-ի կողմից սկսվել են փորման աշխատանքները, Տերյան փողոցը քանդել են եւ սկսել արագ կառուցել:

Նա հիշեցրեց, որ խնդրին լավ ծանոթ է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, որը հայտարարեց, թե իր ճարտարապետ լինելու օրոք ոչ մի շենք շինություն չի քանդվելու, ծանոթ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որն անձամբ է եկել շենքը տեսել: Այս ընթացքում էլ կրկին բազմաթիվ նամակներ է գրել բոլոր պետական կառույցներին՝ վարչապետից մինչեւ ԱԻՆ, հիշեցրել խնդիրը, հարուցված է քրեական գործ. «Դանդաղ, շատ դժվար գնում են առաջ, ուր կամ երբ կհասնեն՝ չգիտեմ: Կմնա՞ Արամի 23-ի շենքը, կդիմակայի՞, ուրեմն իրավիճակ է փոխվել երկրում, չդիմացա՞վ, ուրեմն ոչ մի բան էլ չի փոխվել երկրում, փոխվել են անձերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31