Արաբ հայտնի երգիչ Համզա Նամիրան Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում կատարել է Սայաթ-Նովայի «Նազանի» երգը հայերենով: Տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է Al-ArabyTV հեռուստաալիքը՝ այն վերնագրելով՝ «Հայկական ֆոլկլորի կախարդանքը Համզայի հետ»:
Համզա Նամիրան եգիպտացի երգիչ և երաժիշտ է և մեծ ժողովրդականություն է վայելում Մերձավոր Արևելքում: Նրա ֆեյսբուքյան էջին հետևում է ավելի քան 5.7 մլն օգտատեր:
https://www.facebook.com/AlarabyTelevision/videos/vb.1438076366477515/309746366310932/?type=2&theater
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ