Լրահոս
Օրվա լրահոսը

Կրճատել, թե՞ լուծարել` այս է խնդիրը

Դեկտեմբեր 24,2018 13:55

Կառավարությունը նախատեսել է առաջիկայում կրճատել նախարարությունների թիվը: Ինչ խոսք, մեր երկրի համար 17 նախարարություն ունենալը ճոխություն է, և, բնականաբար, անհրաժեշտություն է կառավարության կառուցվածքի օպտիմալացման խնդրի քննարկումը: Կառավարության կառուցվածքի օպտիմալացման ճանապարհին քննարկվում է որոշ նախարարությունների լուծարման տարբերակը կամ էլ մեկ այլ նախարարության կառուցվածքում որոշակի ձևաչափով պահպանելը:

Իրոք, դժվար է գրչի մեկ հարվածով հաստիքներ կրճատել, քանզի հաստիքի հետևում մարդն է` իր մարդկային ճակատագրով:

Եվ ահա լուծարվում են նախարարություններ, որի արդյունքում կարող է վտանգվել ազգի արժեքային այցեքարտը:

Նախարարությունները կարող են լուծարվել տարբեր պատճառներով և նպատակամղումներով.

– երբ նախարարության գործառույթները կրկնվում են այլ նախարարությունների գործառույթներում.

– երբ նախարարության հետ առնչվող կառույցները հիմնականում սեփականաշնորհված են.

– երբ նախարարության ղեկավար կազմը կամ նախարարը չի տիրապետում ոլորտի խնդիրներին:

Ինչ խոսք, կարող են լինել նաև այլ պատճառներ…:

Բոլոր դեպքերում մեր ազգային նկարագիրը պահպանելու համար առաջնային է կառավարության կառուցվածքում ունենալ մշակույթի և սփյուռքի նախարարություններ: Ի վերջո չի կարելի հաշվի չառնել սփյուռքի գաղթօջախների հետ հարաբերվելու առանձնահատկությունները, որոնք հիմնականում պետք է լինեն միջպետական հարաբերություններից դուրս:

Մշակույթի նախարարությունը եղել և մնում է մեր ազգային այցեքարտը:

Բոլոր դեպքերում կառավարության կառուցվածքի օպտիմալացումը չպետք է լինի ազգային արժեքների ստորադասման հաշվին:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31