Լրահոս
Օրվա լրահոսը

2017 և 2018 թվականների խորհրդարանական ընտրությունների քաղաքական բաղադրիչների  համեմատությունը՝ արտահայտված  թվերով. Հայկ Արամյան

Դեկտեմբեր 24,2018 13:40

Ուսումնասիրել եմ 2017 թվականի ապրիլի 2-ին և 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում առաջին տեղը գրաված քաղաքական ուժերի ստացած քվեների կառուցվածքը:

Նպատակ եմ ունեցել պարզել, թե հաղթած ուժերի ստացած քվեների մեջ որքան է կազմել այն ընտրողների քանակը, որոնք, կարող ենք պնդել, որ կատարել են քաղաքական ընտրություն, և ծրարի մեջ են դրել միայն իրենց նախընտրած ուժի քվեաթերթիկը ՝ առանց ռեյտինգային թեկնածու ընտրելու:

Այսպիսով.

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» ստացել է 771 247 ձայն, որից 20 849 ընտրող (այս ուժի օգտին քվեարկած ընտրողների 2,7 տոկոսը, կամ ընտրությանը մասնակցած ընտրողների 1,3 տոկոսը) չի ընտրել որևէ ռեյտինգային թեկնածու:

2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ Քայլը» դաշինքը ստացել է 884 849 ձայն, որից 78 338 ընտրող (այս ուժի օգտին քվեարկած ընտրողների 8,8 տոկոսը, կամ ընտրությանը մասնակցած ընտրողների 6,2 տոկոսը) չի ընտրել որևէ ռեյտինգային թեկնածու:

Այսինքն, նույն ընտրական օրենսգրքով անցկացված երկու խորհրդարանական ընտրությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իմ Քայլը» դաշինքի ստացած ձայների մեջ ավելի մեծ բաժին է կազմում քաղաքական բաղադրիչը, քան նախորդ ընտրության ժամանակ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» ստացած ձայների մեջ էր:

Իհարկե, չի կարելի պնդել, որ ռեյտինգային թեկնածուի օգտին քվեարկած բոլոր ընտրողները չէին ցանկանում ընտրել նաև տվյալ քաղաքական ուժին, բայց սա հավասարապես վերաբերվում է բոլոր քաղաքական ուժերի ռեյտինգային թեկնածուների օգտին քվեարկած ընտրողներին, հետևաբար ուսումնասիրության արդյունքում ձևավորված գնահատականի վրա չի կարող ազդել:

Հայկ Արամյան

Քաղաքագիտության մագիստրոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31