Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ:
«Շնորհավորական հեռագրում ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ի.Հ. Ալիևը վաստակած հեղինակություն է վայելու համերկրացիների շրջանում և արտասահմանում՝ որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պուտինը բարձր է գնահատել Ալիևի ներդրումը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում, ինչպես նաև հույս է հայտնել, որ երկկողմ կառուցողական երկխոսությունը և սերտ համատեղ աշխատանքը կշարունակվի:
«Ռուսաստանի Դաշնության նախագահը Ադրբեջանի Հանրապետության նախագահին մաղթել է ամուր առողջություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ