Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբերալ ժողովրդավարական կուսակցության դե ֆակտո գործող քաղաքական խորհուրդը և համախոհները որոշում են կայացրել նորից վերաբացել կուսակցությունը

Դեկտեմբեր 24,2018 12:25

Դեռևս 2014թ.-ի դեկտեմբերի 23-ին պետական գրանցում ստացած Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը բացված օրվանից միշտ եղել է իր թիմակիցների կողքին՝ հնարավորության չափով կարողանալով մասնակցել քաղաքացիների խնդիրների լուծմանը: Տևական ժամանակ չգործելով և գործունեությունը դադարեցնելով՝ այսօր հայտարարում եմ, որ Լիբերալ ժողովրդավարական կուսակցության դե ֆակտո գործող քաղաքական խորհուրդը և համախոհները որոշում են կայացրել նորից վերաբացել կուսակցությունը:

2018թ.-ի գարնանից երկրում տեղի ունեցան քաղաքական գործընթացներ և պսակվեցին ժողովրդի կողմից թելադրված հեղափոխությամբ: Դեռևս այդ ժամանակ մեր քաղաքական թիմը որոշում էր կայացրել վերաբացել կուսակցությունը, սակայն, կողմ լինելով հեղափոխությանը, մեր ուժերի ներածին չափով մասնակցություն ունեցանք այդ քայլերին: Այդ իսկ պատճառով հայտարարությունը տեղի է ունենում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո:

Նկատի ունենալով մեր քաղաքական թիմի փորձառությունը, համատեղ անցած դժվար ճանապարհը, սխալներն ու հաջողությունները, ինչպես նաև մեծ թվով երիտասարդների ներգրավվածությունը՝ Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը կսկսի իր քաղաքական գործունեությունը ծավալել ի շահ մեր պետության և մեր ժողովրդի:

Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար՝ Դավիթ Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31