Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեկտեմբերի 20-ին բաց նամակ-խնդրանքով դիմել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, որով խնդրել էր նախարարի պաշտոնակատարին, որպեսզի իր կողմից ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Սիսիանի մահաբեր ոլորաններ» հատվածում տեղադրվեն երկաթբետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանի հանձնարարականով Սյունիքի մարզ էին մեկնել պատասխանատուները, ովքեր տեղում ուսումնասիրելով խնդիրը՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Հ. Արշակյանի կարգադրությամբ «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հսկողությամբ նշված հատվածում «Աշոտ Դայան և ընկերներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները տեղադրեցին երկաթբետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ։
Այսօր արդեն կտեղադրվեն նաև ճանապարհային նշաններ, որպեսզի վարորդներն անզեն աչքով տեսնեն, որ նշված ճանապարհը ոլորանապտույտ է և պետք է սահմանված արագությունը լինի 70։
Փառք տիրոջը վերջապես մեկը գնտվեց սրբագրելու Սովետական շրջանից մնացած ախտերից մեկը: Հետաքրքիր է Մեղրի Երևան ամբողջ ճանապարհին հազիվ թե 10 ճանապարհային նշշաններ տեղադրված լինեն, էլ չենք խոսում ճանապարհային ոստիկանության կամ ոստիկանական կենտրոնների բացակայության և շտաբ օգնության մեքենաների, բուժկենտրոնների, ռեստորանների և այլ կարիքների չլինելու մասին: