Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պատրաստվում է մինչեւ կիսով չափ կրճատել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերի տոկոսադրույքը

Դեկտեմբեր 24,2018 11:49

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչեւ կիսով չափ կրճատելն է եւ սպասարկման ժամկետը երկարացնելը:

Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչեւ կիսով չափ քիչ:

Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաեւ նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին:

Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի: Առաջիկայում կարեւոր որոշումներ կկայացնենք նաեւ գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2219953164991733?__xts__[0]=68.ARDFZHlE_4VPF0D0joboqcOqzUo0kYlDvh7vtLkhNLPFWxI75dpyiZrM4iei3IMYwp3YSS6Np1BiY_8BYLvsVoNL2cvF4LjXivSYglVm-oBoziseyNS4-WLPYl0PffwgdJ6Rv_7_zlUPxV2iQs8xWCnzQbhd7q6AEwQlxF6GU3HqPMkOY5xmj5vTxBTYY0jv1Zl5t66l-av5DfOVyWF1ae0pBpTFtJuSQ7cq_Tcjow1Evk3sHaFZra2iCug7b2bXMMnozZHz0cANyRgYDs4MY30_s6z54z8m3K1aFLw2IyIG__NCrPpusiclLA_yf-sEjrhaZoTL63EfkmySjJO8_Xdf&__tn__=-R

Վարչապետի պաշտոնակատար 

Նիկոլ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31