Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը

Դեկտեմբեր 24,2018 10:52

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի «անծանոթ» սննդից ոչ մի խնդիր չառաջանա։

Երեխաների  մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով պետք չէ թույլ տալ նրանց շատ լիմոնադ և այլ հյութեր խմել։

Պետք է ուշադիր լինել, որպեսզի երեխան ուրիշի տանը թարմ սնունդ ուտի։ Եթե երեխան պատրաստվում է միրգ ուտել, համոզվեք, որ այն մաքուր է։ Պետք է կրկնակի ուշադիր լինել փողոցում սնունդ գնելիս, հատկապես` թե որտեղ և ինչպես է պատրաստվել ուտելիքը, արդյոք աշխատակիցները ձեռնոց կամ էլ համապատասխան համազգեստ կրում են, արդյոք մաքուր է խոհանոցը, արդյոք  թարմ է այն։

Երեխային պետք է սովորեցնել ձեռքերը լվանալ` պարտադիր ուտելուց առաջ և հետո: Հիշել է պետք՝ ինչքան վարակներ են անցնում անլվա ձեռքերից։ Եթե Ձեզ հետ ջուր չունեք, անհրաժեշտ է գոնե թաց անձեռոցիկ օգտագործել։

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Իբր թէ հոգատար նախարարութեան տպաւորութիւն են թողնում։ Այդ խորհուրդները բոլորն էլ գիտեն։
    ՓՈԽԱՐԷՆԸ դուք հայերէն չգիտէք՝ «ցանկալի է, որպէսզի …»։ Դասականը կ’ասէր «իա՜, իրօ՞ք»։

    Սա դեռ ոչինչ։ Հետաքրքրութեան համար գնացել էի պոլիկլինիկա։ Ծայրից ծայր ռուսերէն՝ հիւանդի անուն-ազգանուն, դեղերը, փորձաքննութեան արդիւնքները, եզրակացութիւնը, բժիշկի սենեակի պատի նկարները, օրացոյցը։
    ///
    Սննդի որակից էք խօսում։ Հէ՛նց հիմա, ՀԱԹ մեծ Սիթիի դիմաց, բացօթեայ ձուկ են ծախում։ Կողքի թափառող շները գալիս հոտոտում, գնում են։ Հետաքրքիր է, եթէ էդ ձկներից ձեզ հիւրասիրեմ, կ’ուտէ՞ք։

    Եւ վերջում, էդ տափակ խորհուրդների փոխարէն լաւ կը լինի մտածել, թէ ինչու մեր բժշկական կրթութիւնը խայտառակ եղաւ Իսրայէլում։

    Յ.Գ. Շնորհաւոր Ամանոր, հայե՛ր։ Բարով ծամէք։ Աստուած ձեր ծնօտի մկաններին ուժ ու եռանդ տայ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31