Դեկտեմբերի 25-ից 31-ը թագավոր Սալմանի հովանու ներքո Սանկտ-Պետերբուրգում կանցկացվի արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու են մոլորակի բոլոր ուժեղագույն շախմատիստները: Հայաստանը տղամարդկանց պայքարում ներկայացնելու են Լեւո Արոնյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը եւ Վահե Դանիելյանը: Կանանց պայքարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Կազմակերպիչները մասնակիցների համար հրապարակել են ՖԻԴԵ-ի սահմանած դրես-կոդի պահանջները: Այնտեղ նշված է, որ խաղային գոտի մուտք գործելու համար տղամարդիկ պարտավոր են կրել օձիքով կոկիկ վերնաշապիկ, պիջակ, բլեյզեր, տաբատ (ջինս կրելն արգելվում է), իսկ կանայք՝ օձիքով կոկիկ վերնաշապիկ, վերնազգեստ կամ զգեստ:
Ազգային կամ ավանդական զգեստ կրելու համար անհրաժեշտ է նախապես ստանալ գլխավոր մրցավարի համաձայնությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ